Սրտի եւ անոթների առողջությունը պահպանող սուպերսննդի 5 տեսակ

1 մարտի, 2015  17:41

Սննդակարգը կարող է մարդուն ավելի առողջ եւ երջանիկ դարձնել կամ բարձրացնել նրա ճնշումն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ մի շարք առողջական խնդիրներ ստեղծել:

NEWS.am Medicine-ի խմբագրությունն արդեն անդրադարձել էր սրտի համար օգտակար սննդատեսակներին, իսկ այժմ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անոթների եւ սրտի համար անհրաժեշտ մի քանի սուպերսննդի տեսակ:

1. Մրգեր

Մրգերից նարինջը, սեխը, պապայան հարուստ են բետա-կարոտինով, կալիումով, մագնեզիումով եւ բջջանյութով: Բոլոր այս նյութերը շատ կարեւոր են սրտի եւ անոթների առողջության պահպանման համար:

2. Ծնեբեկ

Ծնեբեկը հարուստ է հզոր սննդանյութերով՝ բետա-կարոտինով, ֆոլատով եւ բջջանյութով: Դրանք բոլորն օգտակար են ոչ միայն անոթների եւ սրտի համար, այլեւ՝ մարսողական համակարգի:

3. Լոլիկ

Լոլիկը, նույնիսկ ձմռան համար արեւի տակ չորացրած տարբերակը եւ տոմատի մածուկը, հարուստ է լիկոպինով, վիտամին C-ով եւ ալֆա ու բետա-կարոտինով: Այն նաեւ լավ հակաօքսիդանտ է համարվում, որը կարող է կանխարգելել քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:

4. Մուգ շոկոլադ

Մուգ շոկոլադը լավ է սրտի համար, բայց ոչ բոլոր շոկոլադներն են օգտակար. գնելիս համոզվեք, որ այն առնվազն 70 տոկոսով կակաոից է պատրաստված:

5. Բրոկոլի

Թարմ բրոկոլիի ծաղկաթերթիկները հարուստ են հումոսով, որը  «սարսափելի» օգտակար է սրտի համար: Բրոկոլին հարուստ է նաեւ C եւ E վիտամիններով, կալիումով, ֆոլատով, կալցիումով եւ բջջանյութով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում