Սիերա Լեոնեի փոխնախագահը կարանտին է տեղափոխվել թիկնապահի մահվան պատճառով

2 մարտի, 2015  11:53

Սիերա Լեոնի փոխնախագահ Սամուել Սամ-Սումանան 21-օրյա կարանտին է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա թիկնապահներից մեկը մահացել է Էբոլայից: Կարանտին տեղափոխվելու որոշումը փոխնախագահն ինքն է ընդունել:

«Ես որոշեցի, որ պետք է կարանտին տեղափոխվեմ, քանի որ չեմ ուզում ռիսկի դիմել եւ ցանկանում եմ օրինակ ծառայել ուրիշների համար», - Reuters-ի հետ զրույցում նշել է Սամ-Սումանան: Նա նշել է նաեւ, որ իրեն լավ է զգում, հիվանդության ախտանիշներ չունի:

Նրա խոսքով՝ բժիշները հետեւելու են բոլոր աշխատակիցների ինքնազգացողությանը՝ անհրաժեշտության դեպքում թեստեր անցկացնելով:

Փետրվարի 15-22-ն ընկած ժամանակահատվածում Էբոլայով վարակման 99 դեպքից 63-ը արձանագրվել են հենց Սիերա Լիոնեում։

ԱՀԿ-վերջին տվյալներով՝ աֆրիկյան երեք այս երկրներում վարակվել է գրեթե 24 հազար մարդ, 9.6 հազարը մահացել են: Լիբերիայում Էբոլայից մահացել է ավելի քան 4 հազար մարդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում