Stephania tetrandra բույսից ստացված միակցությունը կարող է իսկական փրկություն լինել Էբոլայի դեմ պայքարում: Տետրանդրին միակցությունը վիրուսը կարողանում է պահել բջիջներում՝ թույլ չտալով դրան տարածել քայքայիչ իր ազդեցությունն ամբողջ օրգանիզմով:
Ինչպես ցույց տվեց գիտափորձը, տետրանդրինը կանխում է արյան սպիտակ մարմինների վարակումը՝ կանխելով նաև ինֆեկցիայի զարգացումը կենդանիների մոտ: Առայժմ այդ միակցությունը փորձարկել են միայն կրծողների վրա, և գիտնականները դեռ պետք է կապիկների մասնակցությամբ գիտափորձեր իրականացնեն նախքան մարդու վրա նոր այս միջոցի փորձարկումը, հաղորդում է The Daily Mail-ը:
Թեքսասի բիոբժշկական հետազոտական ինստիտուտի վիրուսաբան Ռոբերտ Դեյվիի խոսքով՝ իրականացված հետազոտությունը հնարավորություն տվեց բացահայտել վիրուսի թույլ կողմը: Չնայած դրան՝ գիտնականների պնդմամբ, կպահանջվի երկուսից հինգ տարի այս դեղը շուկա դուրս բերելու համար: Բջիջը ախտահարելու համար վիրուսը պետք է թափանցի բջջային հյուսվածքների խորքը և տարածվի էնդոսոմների միջոցով: Գիտնականներին հաջողվել է պարզել այն ուղիները, որոնք վերահսկում են էնդոսոմների շարժումը բջիջներում: Ապացուցվել է, որ տետրանդինը կարողանում է շատ արդյունավետ կերպով փակել այդ ուղիները: Արդյունքում վիրուսը քայքայվում է եւ դուրս բերվում բջջից:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր