Կալորիաներ հաշվելը խանգարում է կարեւոր երեւույթների վրա կենտրոնացման հարցում

4 մարտի, 2015  17:32

Կալորիաներ հաշվելը բացասաբար է անդրադառնում կենտրոնանալու հատկության վրա, կարծում են Կալիֆորնիայի, Պրինսթոնի եւ Հարվարդի համալսարանի մասնագետները:

«Եթե մարդը սովոր է կալորիաներ հաշվել, ապա բարձր կալորիականությամբ սննդի մասին հիշատակումը՝  օրինակ, փքաբլիթների դատարկ տուփը բանակցությունների սեղանին, կարող է բացասաբար ազդել նրա ընկալունակության վրա: Բացի այդ, նվազում է նաեւ դատողություններ անելու հատկությունը», - փոխանցում է Business Standard-ը հետազոտող Էմե Շաբոյի խոսքերը:

Գործատուներից շատերը թույլ են տալիս իրենց աշխատակիցներին սնվել խորհրդակցությունների ժամանակ՝ հույս ունենալով այդպես բարձրացնել նրանց մոտիվացիան: Սակայն, դատելով ամենից, այս ռազմավարությունը երբեմն կարող է բացասական հետեւանքների բերել: Մասնագետները խորհուրդ են տալիս նիհարել ցանկացող մարդկանց կալորիաներ չհաշվել: Ավելի լավ է նվազեցնել շաքարի բարձր պարունակությամբ նյութերի օգտագործումը կամ չուտել ժամը յոթից հետո:

SodaStream-ի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ միջին հաշվարկային կինը այս կալորիաները հաշվելու վրա գրեթե մեկ տարի է ծախսում: Տղամարդիկ կալորիաների մասին մտածում են օրական 18 րոպե: Ամբողջ կյանքի կտրվածքով ստացվում է 304 օր: Կալորիաներ հաշվելու սովորությունը էլ ավելի են խորացնում տեխնիական նորույթները: Օրինակ, գոյություն ունեն կալորիաները հաշվելու սմարթֆոնի հազարավոր հավելվածներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում