Եվս մի քանի պատճառ՝ ավելի շատ ջուր խմելու համար

27 մարտի, 2015  17:46

Վերջերս NEWS.am Medicine-ը արդեն անդրադարձել էր ավելի շատ ջուր խմելու 5 հիմնական պատճառներին: Սակայն ջրի օգտակարությունը, բնականաբար, այս հինգ պատճառներով չի սահմանափակվում, և մենք Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում եւս մի քանի պատճառ՝ ավելի շատ ջուր խմելու համար:

1. Ջուրը նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման հավանականությունը

Եթե օրգանիզմը ջրազկրված է, այն կորցնում է իմունիտետը: Քիչ ջուր խմող մարդիկ ավելի շատ են հիվանդանում՝ ավելի ծանր տանելով ինֆեկցիոն հիվանդությունները՝ այն մարդկանց համեմատ, որոնք մշտապես «սնուցում են» օրգանիզմը ջրով:

2.  Ջուրն օգնում է ազատվել ճարպից

Ջուրը ոչ միայն դուրս է բերում վնասակար տոկսինները օրգանիզմից, այլ նաեւ օգնում է օրգանիզմի ազատվել ավելորդ ճարպից եւ նիհարել: Բացի այդ՝ երբեմն որոշ մարդիկ սովածությունը քաղցի հետ են շփոթում: Երբեմն բավական է մեկ բաժակ ջուր խմել ինչ-որ բան ուտելու փոխարեն:

3. Ջուրն օգնում է վերականգնել էներգիան

Ջուրը անհրաժեշտ է օրգանների նորմալ կենսագործունեության համար: Օրվա ընթացքում մենք մեծ քանակությամբ հեղուկ ենք կորցնում (շնչելու, քրտնելու, միզելու ընթացքում) եւ այս կորուստը չհատուցելու պարագայում օրգանիզմը թուլանում է:

4. Ջուրն օգնում է վերահսկել մարմնի ջերմաստիճանը

Ջուրն օգնում է վերահսկել մեր մարմնի ջերմաստիճանը՝ ճիշտ այնպես, ինչպես աշխատում է ավտոմեքենայի սառեցման համակարգը: Ֆիզիկական վարժություններից մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, եւ այն նորմայի սահմաններում պահելու համար ջուր է անհրաժեշտ:

5. Ջուրը բարելավում է ինքնազգացողությունը

Գրեթե բոլոր դեպքերում ջուրը բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը, հատկապես երբ մարդը հիվանդ է: Կան, իհարկե, նաեւ բացառություններ՝ այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում շատ ջուր խմելը հակացուցված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում