Սուրճը նվազեցնո՞ւմ է քաղցկեղի առաջացման հավանականությունը

2 ապրիլի, 2015  11:45

Ալկոհոլային խմիչքները բարձրացնում են լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը, ցույց է տալիս World Cancer Research Fund International-ի (WCRF) գիտնականների գետազոտությունը, իսկ սուրճը՝ նվազեցնում:

Հետազոտության հեղինակների խոսքով՝ օրական 3 եւ ավելի բաժակ ալկոհոլը նպաստում է լյարդի քաղցկեղի զարգացմանը, հատկապես եթե ալկոհոլը լյարդում բորբոքման պատճառ է դառնում: Իսկ սուրճը նվազեցնում է բորբոքման համար պատասխանատու գեների էքսպրեսիան՝ նվազեցնելով այդպիսով լյարդի մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը: Սակայն իրականում սուրճի «հակաքաղցկեղային» մեխանիզմների աշխատանքի էությունը դեռեւս անհայտ է:

Գիտնականները վերլուծել են 8 միլիոն տղամարդ ներառած 34 գիտական հետազոտություն, ինչպես նաեւ լյարդի քաղցկեղի 24 600 դեպք: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր ալկոհոլի հետ մեկտեղ սուրճ էին օգտագործում, ավելի հազվադեպ էին հիվանդանում լյարդի քաղցկեղով՝ այն մարդկանց համեմատ, ովքեր միայն ալկոհոլ են օգտագործել:

Հատկանշական է, որ ալկոհոլում պարունակվող աֆլաթոքսինները (բորբոսի տեսակ) նույնպես ավելի հավանական են դարձնում քաղցկեղը եւ կարող են հանգեցնել լյարդի քայքայման: Նույն այդ բորբոսը երբեմն հանդիպում է նաեւ այլ մթերքներում (հատկապես ձավարեղենում, համեմունքներում, արախիսում, ընկուզեղենի որոշ տեսակներում, չիլի բիբարում, չիրում եւ այլն), հատկապես եթե դրանք սխալ են պահպանվել: Հավանաբար, սուրճը կարող է հատուցել նաեւ բորբոսի այս տեսակի կողմից օրգանիզմնի հասցրած վասը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում