Կրծքով կերակրելը դրական է անդրադառնում կնոջ սեռական ակտիվության վրա

11 ապրիլի, 2015  20:39

Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ոսումնասիրել են ծննդաբերությունից հետո կնոջ ապրելակերպի եւ նրա սեռական ակտիվության միջեւ կապը: Փորձարկման արդյունքում պարզվեց, որ կրծքով կերակրելը եւս մեկ առավելությունի ունի՝ այն դրական է անդրադառնում ամուսինների սեռական կյանքի վրա: Համապատասխան հոդվածը լույս  տեսել Human Nature ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են Ֆիլիպիններում բնակվող կանայք: Ընդհանուր առմամբ հետազոտությանը մասնակցել է 18-35 տարեկան 260 կին, որոնցից 155-ը կերակրում էին կրծքով իրենց երեխաներին հետազոտության ընթացքում:

 Հետազոտության արդյունքներն ի վերջո հերքում են այն միֆը, որ կնոջը ծննդաբերությունից հետո շատ ժամանակ է պետք սեռական կյանքը վերականգնելու համար: Մասնագետները համոզված են՝ ծննդաբերությունը ոչ միայն բացասաբար չի անդրադառնում ամուսինների սեռական կյանքի վրա, այլ նաեւ բարելավում է այն:

 Առաջին հերթին գիտնականները ապացուցել են, որ մինչեւ հղիությունը կանայք շատ ավելի հազվադեպ են զբաղվում սեքսով՝ ծննդաբերությանը հետեւող առաջին մի քանի շաբաթվա համեմատ: Երբեմն նորաթուխ մայրիկները իրենք էին նախաձեռնում սեռական ակտը, ինչպես նաեւ չէին հրաժարվում վերջինից, երբ նմանատիպ ցանկություն էր հայտնում զուգընկերը:

Իսկ ահա սեռակայն կյանքում առավել ակտիվ էին այն կանայք, որոնք կերակրում էին կրծքով, ինչպես նաեւ գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչները, որոնց մոտ վերականգնվել է դաշտանային ցիկլը:

Հետազոտությունները շարունակական կլինեն: Գիտնականների համար շատ կարեւոր է հասկանալ, կոնկրետ ինչն է նպաստում կրծքով կերակրող մայրերի սեռական ակտիվությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում