Մեր ժամանակների ամենասարսափելի հիվանդությունները

15 ապրիլի, 2015  20:49

Վերջին տասնամյակի ընթացքում մարդկությունը բախվել է բազմաթիվ ինֆեկցիոն հիվանդություններին, իսկ հայտնի հիվանդությունները էլ ավելի լայն տարածում գտան:

«Դրա պատճառը առեւտրի աճն է, ինչպես նաեւ մարդկային միգրացիայի ինտենսիֆիկացումը, որն էլ հանգեցրեց նրան, որ պաթոգենները սկսեցին տարածվել տարբեր երկրներում», - BBC հետ զրույցում նշել Սանտա Կրուզի Կալիֆորնիայի համալսարանի մասնագետ Մերմ Կիլպատրիկը:

Ստորեւ ներկայացնում ենք այդ հիվանդությունները

Էբոլա

Անցած տարի այս հիվանդության բռնկումը ավելի քան 10 հազար մարդւ կյանք խլեց: 90-ականների սկզբին աֆրիկյան մայրացամաքում այս հիվանդությունն արդեն իսկ զգալիրոեն կրճատել էր գորիլաների եւ շիմպանզեների պոպուլյացիան:

Արեւմտյան Նիլի Էնցեֆալիտ

Այս վիրուսը ուղեկցվում է ուղեղային հյուսվածքների բորբոքմամբ, լորձաթաղանթների ախտահարմամբ եւ լիմֆադենոպատիայով: Հիմնականում այն տարածված է արեւադարձային տարածաշրջաններում, սակայն տուրիզմի զարգացմանը զուգահեռ՝ այն սկսեց երբեմն արձանագրվել նաեւ այլ տարածաշրջաններում: Վիրուսով վարակվելուն առաջին հերթին հակված են թռչունները, ինչպես նաեւ մարդիկ ու կաթնասունները, որոնք վարակվում են վիրուսը տարածող մոծակի խայթոցների պատճառով:

Սիբիրախտ (անտրակս)

Այն հայտնի է որպես կենսաբանական պատերազմի զենք: Այս հիվանդությունը ինտոքսիկացմամբ, մաշկի, ավիճային հանգույցները եւ ներքին օրգանների ախտահարմամբ: Հիվանդության ընթացքը մաշկային կամ սեպտիկ բնույթ ունի (կենդանիների մոտ հանդիպում է նաեւ աղիքայի եւ թոքային ձեւերը):

Քլամիդիոզ

Սա ամենատարածված սեռավարակն է: Վիճակագրական տվյլաներով՝ ամեն տարի քլամիդիոզով վարակվում է 100 մլն մարդ, իսկ ամբողջ աշխարհում վարակվածների ընդհանուր քանակը ամենահամեստ հաշվարկներով հասնում է մեկ միլիարդի: Այս միկրոօրգանիզմը կարող է ախտահարել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին սեռական օրգանները, շնչուղիները, անոթներն ու սիրտը, հոդերի սինովիալ հյուսվածքները, ատամները, լսողական ու տեսողական օրգանները:

Ժանտախտ

Այս հիվանդության պանդեմիան շատ խորը հետք թողեց մարդկության պատմության մեջ՝ խլելով միլիոնավոր մարդկանց կյանքը: Ամեն տարի ժանտախտով հիվանդանում է մոտ 2.5 հազար մարդ, ընդ որում՝ այս ցուցանիշը նվազման միտումներ չունի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում