Այսօր ԴՆԹ միջազգային օրն է

25 ապրիլի, 2015  11:23

Այսօր ԴՆԹ միջազգային օրն է

Աշխարհի մի շարք երկրներ այսօր՝ ապրիլի 25-ին, նշում են ԴՆԹ Միջազգային օրը: Օրը պատահաբար չէ ընտրված: Հենց այդ օրը 1953-ին Ջեյմս Ուոթսոնն ու Ֆրենսիս Կրիկը Մորիս Ուիլկինսոնի եւ Ռոզալինդ Ֆրանկլինի հետ համատեղ Nature ամսագրում հրապարակեցին մոլեկուլի ԴՆԹ-ի հետազոտության արդյունքները:

Ավելին՝ 50 տարի անց, 2003 թվականի ապրիլի 25-ին, գիտնականները հայտնեցին, որ գենոմի վերծանման աշխատանքները մոտ են ավարտին: Գենոմի որոշ հատվածների հավելյալ անալիզը դեռեւռս ավարտված չէր, սակայն նախագծի հիմնական աշխատանքներն արդեն մոտեցել էին ավարտին:

Գիտնականների խոսքով՝ մարդկային գեների կառուցվածքի վերհանումը շատ կարեւոր քայլ է առողջապահական տեսանկյունից, քանի որ հենց ԴՆԹ-ում է պահպանվում մեր գենետիկական ինֆորմացիան:

Շնորհիվ ԴՆԹ-ի բացահայտվեց ժառանգականության կոդը (պարզվեց, որ մարդիկ, վիրուսներն ու սնկերը նույն գեներն ունեն), գենետիկական ռիսկը, մեկնարկեց օրգանիզմի ծրագրավորված հատկությունների ուսումնասիրությունը (կարծիք կա, որ քաղցկեղի զարգացման պատճառը «աղբային» ԴՆԹ-ն է ), այժմ իրականացվում է նաեւ ժառանգական խնդիրների կանխարգելում (օրինակ, գիտնականները աշխատում են ԱՄԲ բացառիկ տեխնոլոգիայի մշակման վրա, որը թույլ է տալիս ազատվել ժառանգական հիվանդություններից):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում