Հայերի մեծամասնության մոտ «թշնամի» բառը ասոցացվում է թուրքերի՞ հետ

27 ապրիլի, 2015  16:00

Հայերի մեծամասնության մոտ «թշնամի» բառն ասոցացվում է թուրքերի եւ ադրբեջանցիների հետ: Այս մասին լրագրողներին պատմեց հոգեբան Խաչատուր Գասպարյանը՝ Հայաստանում անցկացվող հետաքրքիր մի հետազոտության հեղինակներից մեկը:

Նրա խոսքով՝ արդեն երկու տարի ընթացող հետազոտության նպատակն է՝ պարզել, ինչպես է Ցեղասպանության տրավման փոխանցվում սերնդեսերունդ: Այս հետազոտությունն անցկացվում է Ամերիկյան եւ բժշկական համալսարանների հետ մեկտեղ: Առայժմ գիտնականները ոչ բոլոր տվյալներն են վերլուծել, հարցմանը մասնակցել է 1200 մարդ, սակայն վերլուծվել է ընդամենը 200 մասնակցի տվյալ:

200 հոգուց 83-ը պատասխանել են, որ առաջին ասոցիացիան, որն առաջ է գալիս «թշնամի» բառը լսելիս, թուրքերն են: 128 մարդու մոտ թուրքերը երկրորդ կամ երրորդ ասոցիացիան էր: Հատկանշական է, որ ադրբեջանցիներին «թշնամի» բառի հետ էին կապում 27 հոգի:

Հատկանշական է, որ մասնակիցները շատերը որպես «թշնամի» բառի ասոցիացիա հիշատակել են պետությունը, հայերին առհասարակ, սեփական անձը եւ այլն:

Ընդ որում՝ հայկական սփյուռքը մասնակիցների մոտ միայն դրական ասոցիացիաներ էր առաջ քաշում՝ օրինակ, օգնության, աջակցություն եւ այլն:

Ինչպես նշեց Խաչատուր Գասպարյանը, ցանկացած ազգ ունի պատկերացումներ իր թշնամու մասին: Հայերը թուրքերին են համարում թշնամի: Սակայն դա իր մեջ որոշակի վտանգներ է պարունակում, որոնց վրա պետք է աշխատել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում