4 դեղորայք, որոնք ոչ մի դեպքում չի կարելի գնել օնլայն

28 ապրիլի, 2015  14:37

Կան մի շարք դեղեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի գնել օնլայն

Ռեցեպտով բաց թողնվող դեղեր

Ինչպես նշեց Loyola University Health System-ի մասնագետ Ջոզեֆինա Դլուգոպոլսի-Գախը, եթե կայքը հնարավորություն է ընձեռում գնել այնպիսի դեղեր, որոնք դեղատներում միայն ռեցեպտով են տրամադրվում, դա արդեն պետք է կասկածելի լինի: Այդպիսի դեղերի վաճառքը կարող է անօրինական լինել, բացի այդ՝ մեծ է հավանականությունը, որ Ձեզ կվաճառեն ոչ թե այդ տեղը, այլ որեւէ այլ դեղ:

Նիհարելու համար նախատեսված դեղորայք

FDA-ն օնլայն ձեռք էր բերել եւ հետազոտել նաեւ նիհարելու հաբերը: Պարզվեց, որ դրանք հիմնականում շատ վտանգավոր բաղադրիչներ են պարունակում: Հիշեցնենք, որ վերջերս մի ուսանողուհի մահացավ դրանց օգտագործման հետեւանքով: Հաբերը, ինչպես պարզվեց, դինիտրոֆենոլ էին պարունակում, որը հակացուցված նյութ է, քանի որ տոքսիկ բնույթ ունի:

Ջոզեֆինա Դլուգոպոլսի-Գախի խոսքով՝ օնլայն վաճառվող այն դեղորայքը, որը վտանգավոր նյութեր չի պարունակում, սովորաբար պարունակում է կոֆեին, որը եւս անվտանգ չէ, հատկապես այն հիվանդների համար, ովքեր զարկերակային ճնշման հետ խնդիրներ ունեն: Իսկ փորձել նիհարել ավելի լավ է ճիշտ սննդակարգի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով:

Կրծքի կաթ

Օնլայն գնած կրծքի կաթը կարող է վտանգավոր վիրուսներ պարունակել (օրինակ, ՄԻԱՎ կամ հեպատիտ): Բացի այդ՝ շատերը դրան են ավելացնում կովի կաթը, որը հակացուցված է փոքրիկներին:

Մասնագետը խորհուրդ է տալիս երեխային կրծքով կերակրել, իսկ եթե դա այս կամ այն պատճառով հնարավոր չէ, արհեստական կերեր պգտագործել:

Հորմոններ

Դաշտանադադարի ընթացքում շատ կանայք սկսում են մտածել հորմոնալ թերապիայի մասին, նշում է գինեկոլոգ Դիանա Բիտները: Սակայն հորմոնալ դեղորաքյի օնլայն ձեռքբերումը կարող է վտանգավոր լինել, քանի որ, առաջին հերթին, Դուք երբեք չեք իմանա, ինչ եք գնում, եւ, երկրորդը, հորմոնալ թերապիա պետք է անցնել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում