Բնական ֆոլաթթուն (վիտամին B9), որը ստանում են սննդամթերքից, չի կուտակվում օրգանիզմում եւ իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն նույնը չի կարելի ասել այս վիտամինի սինթետիկ տարբերակի մասին, կարծում է էկոլոգիական անվտանգության միջազգային խորհրդի քարտուղար Նանետ Դոլորես Ղափանցյանը:
Նրա խոսքով՝ սինթետիկ ֆոլաթթուն շատ վատ է յուրացվում օրգանիզմի կողմից, քանի որ դրա համար անհրաժեշտ շատ քիչ ֆերմենտներ է պարունակում դրա համար: Ինչպես նշեց Դոլորես Ղափանցյանը, մի շարք երկրներում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆոլաթթվի ավելցուկը կարող է.
20-30 տոկոսով ավելի հավանական դարձնել կրծքագեղձի քաղցկեղը Բարձրացնել աղեստամոքսային համակարգի քաղցկեղի հավանականությունը Ավելի հավանական դարձնել քաղցկեղի առաջացումը տղամարդկանց մոտ: Կանադայում եւ Չիլիում, Դոլորես Ղափանցյանի խոսքով, քաղցկեղի դեպքերն աճել 163 տոկոսով այն բանից հետո, երբ այնտեղ սկսել են արհեստական ֆոլաթթու օգտագործել: Բարձրացնել ասթմայի զարգացման հավանականությունը այն երեխաների մոտ, ում մայրերըւ ֆոլաթթու են ընդունել: . Բարձրացնել սիրտ-անոթային հիվանդություններով պայամանավորած մահացության մակարդակըՀՀ ԱՆ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ Դոլորես Ղափանցյանի տրամադրած տվյալները ոչ մի բանի հիմնված չեն եւ չեն կարող համապատասխանել իրականությանը: Նրա խոսքով՝ շատ երկրներում ալյուրը հարստացվում է եւ դա թույլ է տալիս դրական արդյունքներ արձանագրել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում