Ինչպես կանխարգելել վարակումը MERS-ով

9 հունիսի, 2015  19:42

MERS-ը առաջին անգամ իրեն զգացնել տվեց 3 տարի առաջ, եւ այն առայժմ բավականաչափ ուսումնասիրված չէ, ուստի բժիշկները ստույգ չգիտեն, ինչպես է այն փոխանցվում:

Ամերիկյան Centers for Disease Control and Prevention-ի մասնագետների խոսքով՝ MERS-ը փոխանցվում է հիվանդի հետ սերտ կոնտակտի ժամանակ, եթե մարդիկ միասին են ապրում, կամ եթե առողջ մարդը խնամում է վարակվածին:

Ինչպես հաղորդում է CNN-ը, վարակումը կարող է կանխարգելվել հետեւյալ միջոցներով.

 Միշտ լվացեք ձեռքերը օճառով: 20 վայրկյանից ոչ պակաս: Եթե ջուր կամ օճառ չկա, մշակեք ձեռքերը սպիրտ պարունակող նյութով Եթե հազում եք կամ փռշտում, փակեք քիթն ու բերանը անձեռոցիկով: Այնուհետեւ ծալեք այն ու դեն նետեք: Մի դիմպչեք աչքերին, դեմքին, քթին ու բերանին կեղտոտ ձեռքերով: Խուսափեք հիվանդների հետ սերտ կոնտակտից: Մի համբուրեք կամ գրկեք նրանց, նրնաց իրերից մի օգտվեք Մաքրեք բոլոր մակերեսները, որոնց դիպչում եք՝ օրինակ, դռների բռնակները:

Հիշեցնենք, որ վերջերս Հարավային Կորեայում արձանագրվել է MERS-ի ամենաուժեղ բռնկումներից մեկը: Այժմ այնտեղ աշխատում են ԱՀԿ մասնագետները, որոնք նախկինում արդեն աշխատել են վիրուսի հետ: Համարվում է, որ մահացու վիրուսը երկիր է բերվել Հարավային Կորեայի՝ մերձարեւելյան երկրներից ժամանած քաղաքացու կողմից: Այդ օրվանից վիրուսով վարակվել է արդեն 87 մարդ, 6-ը մահացել են:

25 այլ երկրներում վիրուսի 1179 դեպք է արձանագրվել, այդ պատճառով Կորեան այժմ միայնակ չէ վիրուսի դեմ պայքարում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում