Պրոբիոտիկները կարող են օգնել հաղթահարել ամաչկոտությունը

12 հունիսի, 2015  20:40

Ֆերմենտներով հարուստ մթերքները կարող են օգնել հաղթահարել ամաչկոտությունը, պնդում են գիտնականները: Այդպիսի մթերքների շարքում նշվում են յոգուրտը, թթունը եւ նույնիսկ սեւ շոկոլադի մի քանի տեսակ:

University of Maryland-ի եւ College of William and Mary-ի գիտնականների հետազոտությունը ցույց տեցո, որ այն մարդիկ, որոնք ավելի հաճախ են օգտագործում այս մթերքները, ավելի քիչ են ամաչում, վախենում այլ մարդկանցից եւ սոցիոֆոբիայով տառապում:

«Ամենայն հավանականությամբ,  պրոբիոտիկները (օգտակար բակտերիաները) փոխում են աղիքային համակարգի միկրոֆլորան, ինչը իր հերթին ազդում է մարդու՝ հասարակության նկատմամբ վերաբերմունքին», - նշեցին գիտնականները:

Սոցիոֆոբիան տագնապային ամենատարածված խնդիրներից մեկն է, որը ստիպում է մարդկանց վախենալ այպիսի երեւույթներից, ինչպիսի են անծանոթ մարդկանց հանդիպելը, տարբեր միջոցառումները, հեռախոսազանգերը, մարդկանց խմբերի հետ աշխատանքը եւ նույնիսկ առեւտուրը: Այս ֆոբիան, բնականաբար, բացասաբար է անդրադառնում ուսման, աշխատանքի եւ մարդու ամենօրյա գործունեության վրա:

Psychiatry Research ամսագրում լույս տեսած հետազոտության շրջանակներում գիտնականները 710 մարդկանց շրջանում հարցում են անցկացրել եւ պարզել, ինչ կենսակերպ են նրան վարում, ինչ են ուտում, ինչ վարքագիծ ունեն: Պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ ֆերմենտացված ջուր են խմում, ավելի քիչ են բախվում սոցիոֆոբիայի հետ, եւ ավելի քիչ են ամաչում:

Մի շարք այլ հետազոտություններ ցույց տվեցին, որ պրոբիոտիկները դրական են անդրադառնում մարդկանց հոգեկան վիճակի վրա, նրանց պակաս տագնապալից են դարձնում, կանխում դեպրեսիան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում