Ծխելը միանշանակ կապ ունի շագանակագեղձի քաղցկեղի հետ

29 հունիսի, 2015  23:49

Ծխելու եւ շագանակագեղձի քաղցկեղի միջեւ միանշանակ կապ գոյություն ունի, պնդում են MedUni Vienna-ի եւ Basle University Hospital-ի գիտնականները:

Ինչպես ցույց տվեց նրանց հետազոտությունը, շագանակագեղձի քաղցկեղ ունեցող ծխող պացիենտները մահանում են ավելի հաճախ, քան ոչ ծխողները, իսկ ծխելուց հրաժարվելու համար 10 տարի է պետք, որպեսզի ռիսկերը նվազեն: Ավելին՝ նույնիսկ ուռուցքը հեռացնելուց հետո ծխող եւ ծխելը թողած մարդկանց մոտ հիվանդության կրկնվելու հավանականություն ավելի մեծ է՝ չծխողների համեմատ:

«Մեր հետազոտությունը ընգծում է շագանակագեղձի քաղցկեղով տառապող պացիենտին ծխելու բացասական ազդեցության մասին տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը», - նշեց պրոֆեսոր Շահրուհ Շարիաթը MedUni Vienna-ից:

Նա նշեց նաեւ, որ, չնայած նրան, որ քաղցկեղի ու քաղցկեղից մահանալու հավանականությունը նվազում է ծխելը թողնելուց 10 տարի անց, շատ կարեւոր է թողնել ծխելը հնարավորինս շուտ: Եվ երբեք ուշ չէ դա անել:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of the American Medical Association (JAMA) ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում