Հայաստանը դեռեւս էնդովասկուլյար վիրաբուժության վերջին ձեռքբերումների ներդրման ճանապարհին է (ֆոտո)

3 հուլիսի, 2015  18:49

Էնդովասկուլհար վիրաբուժության ու, առհասարակ, սրտաբանության հարցեր են այսօր քննարկել Հայաստանի ու Ռուսաստանի մասնագետները  4-րդ միջազգային բժշկական համագումարի սատելիտային սիմպոզիումի ընթացքում, որը տեղի է ունեցել «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկայում:

Ինչպես հայտնեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Նորք-Մարաշ» կլինիկայի ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Արամ Նազարյանը, այս միջոցառման նպատակն է ծանոթանալ միմյանց և բուժման նորագույն մեթոդների հետ: Նրանց խոսքով՝ կան մի շարք ժամանակակից մեթոդիկաներ, որոնք Հայաստանում դեռևս չեն օգտագործվում, սակայն կա ցանկություն՝ պարագայում դրանք ներմուծելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է փակ մեթոդով աորտային փականների պրոտեզավորման մասին: Հայաստանում այժմ այսպիսի դեպքերում բաց վիրահատություն է իրականացվում: Իսկ ՌԴ-ում արդեն փակ վիրահատություններ են իրականացվում, իսկ «Նորք-Մարաշ» կլինիկայում դրանք կկիրառվեն շատ շուտով:

ՌԴ նախագահի գործերի կառավարման Կենտրոնական կլինիկական հիվանդանոցը ներկայացնող Նարեկ Զաքարյանը հայտնեց, որ սիմպոզիումի ընթացքում երկու զեկույցով հանդես կգա՝ սրտի բիֆուրկացիոն ստենտավորման և քնազարկերակի ստենտավորման մասին: Նա նշեց, որ քնազարկերակի ստենտավորումը բավականին բարդ պրոցեդուրա է, սակայն պացիենտի համար այն ավելի անցավ է, քան դասական էնդարտէրեկտոմիան, իսկ մեթոդի ընտրությունը կախված է խցանման տեսակից:

Ինչպես պատմեց Նարեկ Զաքարյանը, Մոսկվայում ևս ուղեղի անոթների ստենտավորում է իրականացվում, ինչպես նաև սպիրալային էմբոլիզացիա՝ անևրիզմաների դեպքում: Այսինքն՝ իրականացվում է ինչպես իշեմիկ, այնպես էլ հեմորագիկ ինսուլտի կանխարգելում: Հայաստանում այս մեթոդներն առայժմ չեն կիրառվում:

ՌԴ նախագահի գործերի կառավարման Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի էնդովասկուլյար բաժանմունքի պետը մի քանի զեկույց ներկայացրեց՝ մասնավորապես, քնազարկերակների ու կորոնար անոթների համակցված ախտահարում ունեցող հիվանդների էնդովասկուլյար բուժման հնարավորությունների մասին:

Կարապետ Դավթյանը՝ Մոսկվայի կանխարգելող բժշկության ինստիտուտի միջամտողական առիթմոլոգիայի բաժանմունքի պետը, ներկայացնում է առիթմիայի բուժման նոր մեթոդ՝ թոքերի անոթների լուսանքների սառեցում:

Ինչպես նշեց «Նորք-Մարաշ» կլինիկայի տնօրեն Լիդա Մուրադյանը, այսպիսի սիմպոզիումների ընթացքում մասնագետները ծանոթանում են առաջադեմ գիտության, պրակտիկ ձեռքբերումների հետ: «Դա թույլ է տալիս սովորել, դա նոր մեթոդների ներմուծման ճանապարհ է: Մեր կենտրոնը մշտապես ակտիվ մասնակցում է այդպիսի ֆորումներին, և դա հանգեցնում է նոր այն մեթոդաբանություններ պրակտիկ կիրառմանը, որոնք մեր երկրում նախկինում չեն օգտագործվել»:

Հիշեցնենք, որ կարդիովասկուլյար վիրաբուժությանը նվիրված սիմպոզիումը կազմակերպվե է ՌԴ հայերի միության բժիշկների ասոցիացիաի կողմից՝ ՌԴ առողջապահության նախարարության՝ ռնետգենոէնդովսկուլյար ախտորոշման ու բուժման գլխավոր մասնագետ Բագրատ Ալեքյանի և «Նորք-Մարաշ» կլինիկայի գլխավորությամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում