5-րդ միջազգային բժշկական համագումարը կանցկացվի Արգենտինայում

4 հուլիսի, 2015  13:36

4-րդ միջազգային բժշկական համագումարը մոտենում է ավարտին, և արդեն իսկ աշխատանքներ են տարվում հաջորդ՝ 5-րդ համագումարի նախապատրաստման համար, որը տեղի կունենան 2017 թվականի մայիսին՝ Արգենտինայում:

4-րդ միջազգային համագումարի մասնակիցներին ներկայացրեցին Արգենտինան, ցույց տվեցին գեղեցիկ լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք արտացոլում էին երկրի տեսարժան վայրերը, ինչպես նաև այն կենտրոնը, որտեղ տեղի է ունենալու համագումարը:

5-րդ համագումարի անցկացման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն, սակայն հայտնի է, որ դրանից հետո համագումարի մասնակիցներին կհրավիրեն Մոնտեվիդեո՝ Ուրուգվայի մայրաքաղաք, որտեղ նրանք մեկ օր կանցկացնեն: Հիշեցնենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է հայոց Ցեղասպանությունը, և այսօր այնտեղ մոտ 20 հազար հայ է բնակվում:

Հիշեցնենք նաև, որ բժշկական համագումարներն անցկացվում են երկու տարին՝ պարբերաբար Հայաստանում և արտերկրում: Հաջորդ համագումարը կանցկացվի 2019 թվականին, սակայն առայժմ ստույգ հատնի չէ, այն տեղի կունենան Հայաստանում թե ԼՂՀ-ում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում