Սթրեսի դեմ պայքարելու համար 7 խորհուրդ

6 հուլիսի, 2015  23:48

Դենիել Լուկասը՝ մարզիչ է ու  Nimble Fitness ընկերության հիմնադիրներից մեկը: Այժմ նա պատրաստվում է մարաթոնի մասնակցել, որը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, եւ անում է ամեն հնարավորը, որպեսզի մինչեւ մարաթոնն ընկած ժամանակահատվածը զերծ լինի սթրեսներից:

Նա սթրեսի հաղթահարմանը վերաբերվող մի շարք խորհուրդներ է տալիս.

Որակյալ քուն: Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել կոֆեինից ու քունը խանգարող ցանկացած գործոններից: Մասնավորապես Դենիելին խանգարում է Շեյդի կատուն, որը գիշերվա ժամը երեքին ցատկում է նրա վրա: Հավանաբար, կատուն ստիպված կլինի այլ սենյակում գիշերել: Առողջ սննդակարգ: Ինքը Դենիելը որոշել է կրճատել իր սննդակարգում առկա գլյուտենն ու կաթնամթերքը ու ավելի շատ բանւջարեղեն ուտել: Դենիելի խոսքով՝ շատ կարեւոր է ամեն օր զբաղվել մեդիտացիաներով ու Տայ Չի-ով:  Դենիելը մշտապես հետեւում է, ինչ է ուտում մարզումներից առաջ եւ հետո, ինչպես նաեւ վազքի ընթացքում: Ռեգեներացիա:  Շատ կարեւոր է, մասնագետի խոսքով, չմոռանալ ճկունությանը նպաստող վարժությունների մասին: Ջուր: Շատ կարեւոր է օրգանիզմը ապահովել ջրով, այդ պատճառով Դենիելը օրական 2.2 լիտր ջուր է օգտագործում: Ուժ: Ուժային մարզումները, Դենիելի խոսքով, պետք է համակցել յոգայով: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում