Վանաձորում արձանագրվել է սնկից թունավորման 3 դեպք` 4 տուժածով

7 հուլիսի, 2015  13:39

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում  հուլիսի 5-ին և 6-ին արձանագրվել է սնկից թունավորման եւս 3 դեպք` 4 տուժածով: Թունավորվածները սննդում օգտագործել են սեփական նախաձեռնությամբ հավաքած սունկ: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրեցին Հայաստանի Առողջապահության նախարարությունից:

Տուժածները հոսպիտալացվել  են Վանաձորի բժշկական կենտրոն: Ներկայումս բոլոր տուժածները դուրս են գրվել ՝ լավացումով:

Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ սննդում սնկի օգտագործումից հետո 1.5-2 ժամ անց:

Թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.

չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների ու երկաթգծերի մոտակայքում, քանի որ սնկում կուտակվում են թունավոր նյութեր և այն դառնում է օգտագործման համար ոչ պիտանի սննդում չօգտագործել հում սունկ սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում  չգնել խառը, չտեսակավորված սունկ: Չի թույլատրվում խառը սնկի վաճառքը, այն պետք է տեսակավորված լինի հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել ցանկալի չէ սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Թունավորման նախնական ախտանշաններն են՝

սրտխառնոց փսխում սուր ցավեր որովայնի շրջանում ջերմություն ստամոքի և բարակ աղու բորբոքում գլխապտույտ

Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում