Ինչու՞ են որոշ մարդիկ ավելի շուտ ծերանում

7 հուլիսի, 2015  15:52

Որոշ մարդիկ ավելի շուտ են ծերանում, քան մնացածները: Բրտանացի ու ամերիկացի գիտնականներին հաջողվեց պարզել պատճառը:

ԱՄՆ Դյուկի համալսարանի գիտնականները և Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները թեստ են մշակել, որը ոչ միայն թույլ է տալիս իմանալ մարդու կենսաբանական տարիքը, այլ նաեւ նրա ծերանալու տարիքը: Եվ այս թեստի արդյունքները շատ կամավորների համար անսպասելի էին:

38-ամյա մարդկանց խմբում որոշ մարդիկ 30 տարեկանների ֆիզիոլոգիա ունեին, այնինչ մնացածների մոտ այն նման էր 60 տարեկանների ֆիզիոլոգիային: Հետազոտողները կարծում են, որ այս տվյալները կարող են բացատրել, ինչու են որոշ մարդիկ փորձում իրենց տարիքից բարձր երեւալ, իսկ մնացածները գրեթե չեն փոխվում տարիքի հետ:

Պարզելու համար, թե որ կենսաբանական մարկերներն են մարդու օրգանիզմում պատասխանատու ծերանալու արագության համար, հետազոտողները ուսումնասիրել են ավելի քան1000 մարդու: Գիտնականներին հետաքրքրում էին առողջության 18 ինդիկատորները՝ ներառյալ երիկամների ու լյարդի աշխատանքը, խոլեստերինի մակարդակը, ԴՆԹ-ն վնասվածքներից պաշտպանող քրոմոսոմների երկարությունը: Բոլոր կամավորների մարմինները նկարում էին, որպեսզի անկախ փորձագետները կարողանան գնահատել նրանց արտաքին տեսքը:

Թեստերն անցկացվել են այն ժամանակ, երբ կամավորները 26, 32 եւ 38 տարեկան էին: Չնայած նրան, որ մարդկանց մեծ մասը ֆիզիոլոգիայի առումով համապատասխանում էր  իր տարիքին եւ ծերանում էր 12 ամիս/տարի արագությամբ, որոշ մարդկանց մոտ այս գործընթացն արագանում էր 3 անգամ, ուստի մնացածները գրեթե չէին ծերանում: Գիտնականները կարծում են, որ ծերանալը մեծամասամբ կախված է արտաքին գործոններից, իսկ գենետիկայի դերն ընդամենը 20 տոկոս է կազմում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում