Գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ կոկոսի՝ օգտակար կամ վնասակար լինելու շուրջ ընթացքող վեեճերում: Ոմանք այն շատ վնասակար մթերք են համարում, որը հարուստ է խոլեստերինով, ոմանք էլ թվարկում են դրա օգտակար կողմերը, որոնց թվում են՝ վիտամինները, միներալները, բջջանյութը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոկոսի մի քանի օգտակար հատկություն:
- Կոկոսում պարունակվող նյութերը ամրապնդում են իմունային համակարգը եւ օգնում դրան պայքարել վիրուսային եւ բակտերիալ ինֆեկցիաների հետ
- Կոկոսը օրգանիզմին էներգիա է հաղորդում, բարելավում ֆիզիկական ու սպորտային ունակությունները:
- Կոկոսը բարելավում է մարսողությունը եւ նպաստում սնուցող նյութերի ներծծմանը:
- Այն նպաստում է ինսուլինի արտադրմանը՝ նվազեցնելով շաքարային դիաբետի հավանականությունը:
- Կոկոսներում բարձր է հակաօկսիդանտների պարունակության մակարդը, որոնք պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղային հիվանդությունները եւ կանխում ժամանակից շուտ ծերանալը:
- Գոյություն ունի նաեւ կարծիք, որ կոկոսները նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը եւ բարձրացնում օրգանիզմում օգտակար խոլեստերինի պարունակության մակարդակը:
- Կոկոսները, որոշ գիտնականների խոսքով, վերականգնում են վահանաձեւ գեղձի ֆունկցիան:
- Կոկոսից պատրաստված նյութերը պաշտպանում են երիկամներն ու միզապարկը տարբեր հիվանդություններից եւ ինֆեկցիաներից:
- Կոկոսը նպաստում է քաշի նվազեցմանը, եթե, իհարկե, չի չարաշահվում:
- Կոկոսն օգնում է մաշկն ու մազերը առողջ պահպանել, կանխարգելում կնճիռների եւ տարիքային պիգմենտային բշտիկների ի հայտ գալը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում