Նորածինների մոտ հնարավոր կլինի գտնել շիզոֆրենիայի գեները

24 հուլիսի, 2015  23:49

Բրիտանական գիտնականների նոր բացահայտումը կարող է օգնել կանխել շզիոֆրենիան դրա զարգացման վաղ փուլում: Կարդիֆի համալսարանի մասնագետները բացահայտել են գեն, որի ակտիվությունը խոսում է նորածինների մոտ հոգեկան հիվանդության զարգացման հավանականության մասին:

Այս բացահայտումը թույլ է տալիս իրականացնել նորածինների գենետիկական թեստավորում, ինչը հնարավորություն կտրամադրի արդյունավետ կերպով կանխել երեխաների մոտ վտանգավոր այս հոգեկան խանգարման հավանականությունը: Բրիտանական գիտնականների բացահայտումը թույլ է տալիս նաեւ դեպրեսիայի ու երկբեւեռ խանգարման զոհերին բուժվելու հույս ունենալ:

Շիզոֆրենիայի բուժումը շատ թանկ հաճույք է, այն երկարատեւ է եւ ոչ միշտ արդյունավետ: Գիտնականների բացահայտումը թույլ է տալիս արագացնել շիզոֆրենիայի բուժման կանխարգելիչ ռազմավարությունը:

Գիտնականները բացահայտել են, որ DISC-1 գենը, որը մասնակցում է մի շարք հոգեական խանգարումների զարգացմանը, կարող է ակտիվ լինել արդեն իսկ վաղ մանկության տարիներին: Իսկ եթե այդ ակտիվությունը հնարավոր լինի նկատել կյանքի առաջին օրերին, բժիշկները հնարավորություն կստանան թույլ չտալ հիվանդության զարգացումը, ինչը կայացած հիվանդությունը բուժելուց շատ ավելի արդյունավետ է: DISC-1 գենի հետազոտությունները թույլ կտա գիտնականների հասկանալ, ինչ դեր են խաղում գեները հոգեկան հիվանդության զարգացման գործում: Բացահայտումը թույլ է տալիս հույս ունենալ, որ հնարավոր կլինի կանխարգելել հոգեկան այլ խանգարումները եւս: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում