Ռենտգենի 5 անհավատալի պատկեր

25 հուլիսի, 2015  19:58

Ռենտգեն նկարների վրա բժիշկները երբեմն անհավանական բաներ են տեսնում: Ահա այսպիսի նկարների 5 օրինակ.

28-ամյա Էնդրյու Լինը  վթարի զոհ էր դարձել, ինչի արդյունքում երկաթյա ձողը մխրճվել էր նրա բերանի մեջ ու դուս եկել պարանոցի հետեւի մասին: Երիտասարդը, սակայն, կարողավավ կենդանի մնալ: Բժիշկները հեռացրեցին ձողը առանց անոթները վնասելու: 

2. 8-ամյա ավստրալիացու անալիզներում միշտ շատ բարձր է նրա օրգանիզմը թունավորող կապարի քանակը: Սակայն այդ թունավորման աղբյուրը երկար ժամանակ գտել չէր հաջողվում, մինչև այն պահը, երբ ռենտգենի պատկերի վրա բժիշկները կույրաղիքի հատվածում 57 կապարե գնիկներ գտան: Հիպերակտիվ տղան, հավանաբար, կուլ էր տալիս դրանք: 

3.Սա 35-ամյա մի տղամարդու ռեբտգենի պատկերն է, որը դիմել էր բժիշկնեին որովայնի սուր ցավերով եւ ռեկտալ արյունահոսությամբ: Պարզվեց նրա աղիքնրերում շատ մեծ մի շիշ կա: 

4.  57-ամյա իտալուհին դիմել էր բժշկի սինուսային խոռոչների բորբոքմամբ եւ շուտով իմացել, որ նրա խոռոչներում… ատամային իմպլանտ է մնացել՝ երկու սանտիմետր երկարությամբ առանցք, որի վրա է պահվում արհեստական ատամը: Բժիշկները հեռացրեցին իմպլանտը: 

5. Կինը պատահաբար դանակ էր կուլ տվել, որն էլ մնացել էր նրա կերակրափողում ու ստամոքսում: Բժիշկները հեռացրեցին իմպլանտը, ինչից հետո կինը սկսեց նորմալ սնվել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում