Քիմիաթերապիան անիմաստ է քաղցկեղի զարգացման վերջին փուլերում

30 հուլիսի, 2015  19:48

Քիմիաթերապիան քաղցկեղի վերջին փուլում չի կարող որեւէ կերպ մեղմել առողջական վիճակը, հակառակը՝ այդ փուլում այն նկատելիորեն վատթարացնում է ինքնազգացողությունը: Այս եզրահանգման են եկել Վեյլ-Կոռնել բժշկական քոլեջի ամերիկյան գիտնականները:

Ուռոցքաբանները շատ հաճախ քիմիաթերապիա են նշանակում քաղցկեղի վերջին փուլում գտնվող մարդկանց՝ հույս ունենալով, որ այն կնվազեցնի ուռուցքի չափն ու թույլ կտա մարդկանց ավելի լավ զգալ: Գիտնականները չեն գտել որեւէ ապացույց՝ այն բանի, որ քիմիաթերապիան կարող է բարելավել այս մարդկանց ինքնազգացողությունը:

Առավել առողջ հիվանդների մոտ կյանքի որակը վատթարանում էր քիմիաթերապիայից հետո: Հետազոտողները հետեւել են 312 պացիենտներին, որոնց թվում էին միայն այն մարդիկ, որոնց, բժիշկների կանխատեսումներով, վեց ամսվա կյանք էր մնացել:

Սա չի նշանակում, որ քիմիաթերապիան առհասարակ առավելություններ չունի: Այն կարող է բուժել վաղ փուլում գտնվող քաղցկեղի շատ տեսակներ: Եթե նույնիսկ այն կայուն դրական արդյունք չի ապահովում, կարող է երկարացնել կյանքը, ինչպես նշում է  Թոմաս Սմիթը՝ Բալտիմորի Ջոն Հոպկինսի բժշկական համալսարանի պալիատիվ բժշկության տնօրենը:

Սակայն, եթե քաղցկեղը շարունակում է աճել քիմիաթերապիայի երկու-երեք կուրսերից հետո, շանսերը, որ դրա 4-րդ կամ 5-րդ կուրս կերկարացնեն կյանքը, զուտ տեսական են դառնում, նշում են գիտնականները: Հենց այս դեպքում է անհրաժեշտ հիվանդներին թույլ տալ կյանքը հնարավորինս կոմֆորտային ավարտել՝ ցավազրկման անհրաժեշտ մակարդակով եւ առանց քիմիաթերապիայի կողմնակի ազդեցության: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում