Ալկոհոլի օգտագործումը բեղմնավորման ժամանակ ավելի հավանական է դարձնում ճարպակալմամբ ու դիաբետով տառապող երեխաների լույս աշխարհ գալը

31 հուլիսի, 2015  18:42

Եթե կինը ալկոհոլ է օգտագործել բեղմնավորման ժամանակ, նրա երեխան ապագայում, հավանաբար, ճարպակալում ու երկրորդ տիպի դիաբետ ձեռք կբերի: Այս մասին են հայտնում Քվինսլեդնի համալսարանի գիտնականները:

Ավստրալիացի գիտնականները ուսումնասիրել են ալկոհոլի ազդեցությունը, որը օգտագործվում է մինչեւ ծննդաբերությունը եւ դրա ընթացքում: Օգտագործելով առնետների մասնակցություն ենթադրող լաբորատորային մոդելը՝ հետազոտողները պարզել են, որ նույնիսկ բեղմնավորումից առաջ օգտագործած 5 բաժակ ալկոհոլը արդեն իսկ բացասաբար է ազդում պտղի վրա:

«Ցանկացած օրգանների զարգացումից առաջ ալկոհոլն արդեն որոշակի կերպով փոփոխում է էմբրիոնը», - պատմում է հետազոտության հեղինակ բժիշկ Կարեն Մորեցը՝ հավելելով, որ այն, ինչը կարող է ազդել պտղի վրա, կարող է նաեւ երկարաժամկետ հետեւանքներ առաջ բերել: Գիտնականները պարզել են, որ ճարպակալման ու երկրորդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունն աճում է, եթե երեխայի մայրը բեղմնավորման փուլում ալկոհոլ է օգտագործել:

Դասական տեսակետի համաձայն՝ դիաբետի ու ճարպակալման պատճառ են դառնում անառողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության պակասը: Այժմ հետազոտողները պարզել են, որ մասամբ այս հիվանդությունների գոյացումը ոչ միայն պացինետների, այլեւ նրանց մայրերի մեղքն է: Չնայած նրան, որ կանանց մեծամասնությունը դադարում է ալկոհոլ օգտագործել՝ իմանալով, որ հղի է, գրեթե ոչ մեկ չի հրաժարվում ալկոհոլից բեղմնավորման փուլում՝ գոնե այն պատճառով, որ չգիտի, տեղի է ունեցել բեղմնավորում, թե ոչ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում