Էբոլայի դեմ արդյունավետ պատվաստանյութ է ստեղծվել

1 օգոստոսի, 2015  12:59

Merck&Co եւ Կանադաի կառավարության կողմից մշակած փորձարական պատվաստանյութը, որը կիրառվել է 7.5 հազար մարդու վրա Գվինեայում, հնարավոր է, կարողանա օգնել կանգնեցնել հիվանդությունը, հայտնում է Associated Press-ը:

«Եթե այն արդյունավետ լինի, դա թույլ կտա շեշտակի փոխել իրավիճակը: Դա թույլ կտա փոխել ներկայիս բռնկման դեմ պաքարի մարտավարությունը», - նշեց ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգարետ Չանը:

Փորձարկումների ընթացքում 4 հազար մարդ հիվանդի հետ կոնտակտ ունենալուց հետո 10 օրվա ընթացքում պատվաստանյութ է ստացել: Մյուս խումբը՝ 3.5 հազար մարդ, պատվաստայութը ստացել տաս օր անց:

Առաջին խմբում վարակման եւ ոչ մի դեպք չի արձանագրվել, երկրորդ խոմբում արձանագրվել էր 16 դեպք:

Սակայն քանի դեռ բժիշկները պլանավորում են օգտագործել այսպատվաստանյութը Էբոլայի նոր բռնկման դեպքում, այլ ոչ բնակչության լայմանասշտաբ պատվաստման համար: Պատվաստանյութը առայժմ  օգտագործման պաշտոնական թույլտվություն չի ստացել:

Ահկ տվյալներով՝ 2014 թվականի Աֆրիկայում սկսված Էբոլա վիրուսի բռնկումը 11 հազար մարդու կյանք է խլել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում