Օրգանիզմի ջրազրկում. ինչպե՞ս պայքարել դրա դեմ

1 օգոստոսի, 2015  17:35

Ամռանը օրգանիզմը շատ ջուր է կորցնում, եթե նույնիսկ մարդը չի զգում դա: Արդյունքում ջրազրկվածություն է ի հայտ գալիս, որոը այդքան էլ անվտանգ չէ, որքան կարծում են շատերը: Որոշակի պայմաններում այն կարող է նույնիսկ սպանել:

Ինչպե՞ս պայքարել օրգանիզմի ջրազրկվածության դեմ: Ինչպես նշեց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը, այստեղ ամեն ինչ հասկանալի է՝ պետք է շատ ջուր խմել:

Հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ շատերը մտածում են, որ այպիսի խմիչքները, ինչպիսին են թեյը, սուրճն ու հյութերը կարող են փոխարինել ջուրը: Դա, մասնագետի խոսքով, այդպես չէ: Բանն այն է, որ վերոնշյալ  խմիչքները ոչ միայն չեն խոնավացնում օրգանիզմը, այլ դուրս են բերում հեղուկն օրգանիզմից: Օրինակ՝ մեկ բաժակ սուրճը կամ թեյը օրգանիզմի երկու բաժակ ջուր են դուրս բերում:

Ամռանն, այսպիսով, խորհուրդ է տրվում մաքուր ջուր խմել, այլ ոչ շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ:

Օրգանիզմի ջրազրկումը, ի դեպ, շատ վտանգավոր է փոքր երեխաների համար: Հայաստանում, եթե երեխան շատ ջուր է խմում, ծնողները, չգիտես ինչու, սկսում են անհանգստանալ: Սակայն երեխայի օրգանիզմը շատ ավելի լավ գիտի, ինչ է պետք իրեն, այդ պատճառով երեխաների կարիքներին պետք է վստահել: Երեխաներին երբեմն նույնիսկ ավելի շատ ջուր է պետք տալ, քան, օրինակ, խմում են մեծերը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում