Ստուգումներ են անցկացվում ռեստորանում, որտեղ թունավորվել է 22 հոգի

2 օգոստոսի, 2015  13:05

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։ Այս մասին մեզ հայտնեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո ծառայությունից:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքների մասին կհայտնենք լրացուցիչ:

ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ: 

Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում