Ջրաբույսերը կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից

3 օգոստոսի, 2015  12:32

Ջրաբույսերը կարող են պաշտպանել մաշկը քաղցկեղից, այդ պատճառով դրանք պետք է դառնան արեւայրուկի քսուկների հիմնական բաղադրիչը, կարծում ՝ Ստոկհոլմի արքայական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Այսօր, գիտնականների խոսքով, շատ կարեւոր է ոչ միայն պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այլ նաեւ ուշադրություն դարձնել մթերքների քիմիական բաղադրության վրա: Արեւապաշտպան միջոցները հասանելի են բոլոր սպառողներին, սակայն դրանց բաղադրությունը երբեմն կասկածելի է լինում քիմիական վնասակար նյութերի պատճառով:

Փոխարինել վտանգավոր այս քսուկներն ու լոսյոնները, գիտնականների խոսքով, կարող են ջրաբույսերը:

Ջրաբույսերի ու հիտոզանի մոլեկուլների հիման վրա ստեղծված նյութը շատ արդյունավետ կերպով է կլանումA ու B տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթները:  Մասնագետները ընդգծում են, որ ստացած բնական այս միակցությունը բացարձակապես անվտանգ է էկոլոգիայի ու մարդու առողջության համար:

Գիտնականների խոսքով՝ ամեն տարի Ամերիկյաում մաշկի քաղցկեղից բուժվում է մոտ 5 միլիոն մարդ: Մասնագետների կանպատեսումներով՝ 2015 թվականին մելանոմայից (քաղցկեղի ամենամահացու տեսակ) կմահանա մոտ 10 հազար մարդ: Մելանոմայից ու քաղցկեղի այլ տեսակներից պաշտպանվելու համար գիտնականները խորհուրդ են տալիս մշտապես արեւապաշտպան քսուկներ օգտագործել եւ փորձել հեռու մնալ արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում