Սեփական առողջությանը հոգ տանելն օգնում է խուսափել շատ հիվանդություններից ու բարդացումներից: Բայց առողջության հետ կապված ոչ բոլոր խնդիրներն են, որ պիտի մտահոգություն առաջացնեն: Ձեր ենք ներկայացնում մի շարք խնդիրներ, որոնք արժանի չեն ձեր ուշադրությանը.
1. Ցելյուլիտ եւ ձգված մաշկ
Ոմանք կարծում են, թե ցելյուլիտը հիվանդություն է, բայց դա ճիշտ չէ: Իրականում ցելյուլիտի առկայությունը ոչինչ չի ասում ձեր առողջության, քաշի եւ ընդհանուր ինքնազգացողության մասին: Ավելին, կանանց 90%-ը ցելյուլիտ ունի, բայց դրանից ոչ մի խնդիր չի առաջանում:
Ճիշտ այդպես էլ կանանց մեծամասնության մոտ կյանքի որոշակի փուլում (ավելի հաճախ` հղիության ընթացքում) մաշկը տեղ-տեղ ձգվում է: Դա եւս շատ բնական է, եւ չարժե դա լուրջ խնդիր համարել:
2. Իմաստնության ատամ
Շատ մարդկանց մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջանում իմաստնության ատամի պատճառով, բայց դա դեռ չի նշանակում, թե դրանք բոլորի մոտ կլինեն: Իմաստնության ատամները հանգիստ թողեք եւ ուղղակի ժամանակ առ ժամանակ այցելեք ատամնաբույժին:
3. Աղիքներ
Շատ բնական է մեծ պետքի համար ինչպես օրը երեք, այնպես էլ` մեկ անգամ զուգարան գնալը: Իսկ եթե դա տեղի է ունենում ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ, արժե դիմել բժշկին:
4. Ընտանեկան պատմություն
Եթե ձեր պապը մահացել է սրտի հիվանդությունից, իսկ քեռին դիաբետ ունի, դա բոլորովին չի նշանակում, թե դուք էլ պարտադիր կունենաք այդ հիվանդությունները: Չի բացառվում, որ դուք բարձր ռիսկային գոտում եք եւ հակում ունեք այդ հիվանդությունների նկատմամբ, բայց դրանից հավանաբար հնարավոր կլինի խուսափել, եթե առողջ ապրելակերպ վարեք:
5. Կենսաբանական ժամացույց
Շատ մասնագետներ խոսում են կենսաբանական ժամացույցի մասին եւ որ պետք է հնարավորինս երիտասարդ հասակում երեխա ունենալ, բայց կնոջ բեղունության վերաբերյալ ամենաշատ մեջբերվող հետազոտությունները հիմնված են 17-րդ դարի գիտնականների աշխատանքների վրա: Ժամանակակից աշխարհի մարդկանց մեծամասնությունը չի ապրում այնպիսի պայմաններում, որոնցում ապրում էին անցյալի կանայք, դրա համար էլ չարժե ներկայումս կիրառել նրանց փորձը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում