Պե՞տք է ամեն օր ասպիրին խմել քաղցկեղը կանխելու համար

16 սեպտեմբերի, 2015  22:24

Շատերն ամեն օր ասպիրինի թույլ չափաբաժին են ընդունում, քանի որ այն օգտակար սրտի եւ անոթների համար, սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ այդ դեղամիջոցը նաեւ օգնում է կանխել աղիների քաղցկեղը։

Արդյոք նա նշանակում է, որ պետք է սկսենք ամեն օր ասպիրի՞ն ընդունել։

Հայտնի վիրաբույժ Բիփան Չանդը կարծում է, որ ամեն բան այդքան էլ միանշանակ չէ։ Ասպիրինը հնարավոր է իրոք ինչ-որ չափով կարող է կանխել քաղցկեղը, սակայն դա չի նշանակում, որ պետք է հույսներնս դրա վրա դնենք եւ հրաժարվենք կոլոնոսկոպիայից, որը հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել ուռուցքը եւ բուժել այն։

ԱՄՆ-ում նոր դաշնային գայդլայները սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս ամեն օր ասպիրին խմել։ Այնտեղ հիշատակվում է, որ ասպիրինը օգտակար է աղիների քաղցկեղի կանխարգելման համար։ Ասպիրինը խորհուրդ է տրվում ընդունել 50-69 տարեկան մարդկանց, իսկ 50-ից երիտասարդ եւ 70-տարեկանից բարձր տարիքի անձինք պետք է խորհրդակցեն բուժող բժշկի հետ։

Սակայն բժիշկ Չանդը զգուշացնում է, որ որոշ մարդկանց համար ասպիրինը վնասակար է։ Բանն այն է, որ ասպիրինը ջրիկացնում է արյունը եւ կարող է հանգեցնել անցանկալի արյունահոսությունների ոչ միայն տարեցների մոտ, այլ առհասարակ այդ դեղամիջոցն ընդունող մարդկանց։ Այդ պատճառով բժիշկ Չանդը կարծում է, որ առանց բժշկի հետ խորհրդակցելու ոչ ոք չպետք է ասպիրին ընդունի։

Իսկ աղիների քաղցկեղի վտանգը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս պարբերաբար սքրինինգ անցնել, իսկ 50 տարեկանից հետո ամեն տարի կոլոնոսկոպիա անել։

Բացի այդ, կարեւոր է հիշել, որ ճարպակալումն ու ճարպերով  հարուստ սննդակարգը նույնպես մեծացնում են աղիների քաղկցկեղի հավանականությունը, ուստի անհրաժեշտ է ճիշտ սնվել եւ շատ շարժվել։

Աղիների քաղցկեղը քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է աշխարհում, որը տարեկան սպանում է հարյուր հազարավոր մարդկանց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում