Վիտամին C՝ քաղցկեղի դեմ

8 փետրվարի, 2014  19:58

Վիտամին C-ի ներերակային ներմուծումը դասական քիմիոթերապիայի հետ համատեղ կարող է սպանել քաղցկեղային բջիջները, հաղորդում է Կանզասի համալսարանի բժշկական կենտրոնը: Հետազոտությանը մասնակցել են 27 հիվանդ, ում մոտ վերջերս ախտորոշվել է  ձվարանների քաղցկեղ: Գիտնականները բացահայտել են, որ քիմիոթերապեւտիկ դեղամիջոցների հետ ներերակային վիտամին C-ի մեծ դեղաչափեր ստացող հիվանդները ավելի քիչ թունավոր ազեցություններ են ունեցել, հաղորդում է Fox News-ը:

Գիտնականները հետազոտություն են իրականացրել նաեւ կրծողների վրա եւ նշել են, որ վիտամին С-ի ներերակային ներմուծումը կարողացել է սպանել քաղցկեղային բջիջները՝ առանց  նշանակալի թունավոր ազդեցությունների կամ լյարդում, երիկամներում կամ փայծաղում ախտաբանական փոփոխությունների:

Վիտամին C-ն որպես քաղցկեղի բուժման ոչ ավանդական մեթոդ օգտագործվել է  1970 թ-ին, եւ օգտագործվում է կոմպլեմենտար եւ այլընրտանքային բժշկության բժիշկների կողմից: Մինչդեռ սովորական բժիշկները կասկածամտությամբ են վերաբերում  նրա թերապեւտիկ ազդեցություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում