Ռուսաստանի մանկապարտեզներից մեկում երեխաները թունավորվել են «սփայսով» պատրաստված ապուրով

5 հոկտեմբերի, 2015  10:46

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի մանկապարտեզներից մեկում երեխաները թունավորվել են սփայսով՝ համեմունքով: Այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության հանրային առողջության ու հաղորդակցության բաժանմունքի տնօրեն Օլեգ Սալագայը:

Երեխաները, որոնք որոշել էին ինքնուրույն ճաշ պատրաստել, եփել են ապուր, որի մեջ աղջիկներից մեկը ինչ-որ նյութ է լցրել՝ տանից բերված փաթեթից: Այն բանից հետո, երբ երեք հնգամյա աղջիկներ համտեսել են ստացված ապուրը, նրանք սկսել են իրենց վատ զգալ, ու տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես նշել է Օլեգ Սալագայը՝ այս բոլոր տվյալները ստացվել են այն ստուգման արդյունքում, որն անց են կացրել թունավոր նյութերի ու վերլուծական քիմիայի մասնագետները՝ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հանձնարարությամբ: Սալագայի խոսքով, բժիշկները արդեն որոշել են թունավորված երեխաների բուժման առավել արդյունավետ միջոցը, իսկ քննչական մարմինները սկսել են ստուգել միջադեպի հանգամանքները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում