Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիան կանցկացնի անդրանիկ նիստը

5 հոկտեմբերի, 2015  21:44

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին Անի Պլազա հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության բացումը:  «Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա»-ն ներկայացնելու է նաեւ ISMISS-ը (The International Society for Minimal Intervention in Spinal Surgery ,Ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրաբուժության միջազգային ասոցիացիա) Հայաստանում:

Հայաստան են ժամանել ISMISS-ի նախագահ՝ պրոֆեսոր Վլադիմիր Ռադչենկոն, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն վայելող մինիմալ ինվազիվ նյարդավիրաբուժության հիմնադիրներից Լեու Հենսյորգը (ISMISS միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը) եւ Ինդոնեզիայից վերտեբրոպլաստիկայի ոլորտում առաջատար մասնագետ եւ շատ  նորարարությունների հեղինակ բժիշկ Դառուոնո Բամբանգը:

ISMISS միջազգային ասոցիացիան հիմնվել է l988 թվականին:Այս տարվանից ISMISS միջազգային կազմակերպության անդամ են դարձել մի խումբ բժիշկներ Հայաստանից:

 «Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նպատակն է շարունակաբար զարգացնել եւ կատարելագործել ողնաշարի էնդոսկոպիկ վիրահատությունները, նպաստել ողնաշարի ախտահարումներով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացմանը, հայաստանյան նեյրովիրաբուժության մեջ ներդնել ողնաշարի վիրահատության արդիական մեթոդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում