Երեք պատճառ վիրահատությունից առաջ ծխելուց հրաժարվելու համար

8 նոյեմբերի, 2015  15:58

Վիրահատություն ծրագրող մարդիկ ցանկալի է, որ հրաժարվեն ծխելուց, հավաստիացնում են ԱՄՆ Բեյլորովյան բժշկական քոլեջի մասնագետները: Ծխելուց հրաժարվելը կարող է օգնել ավելի արագ վերականգնվել ցանկացած՝  մասնավորապես կրծքի վերականգնման վիրահատությունից հետո:

Կրծքի ռեկոնստրուկցիայի շնորհիվ  կրծքի քաղցկեղից բուժված կանայք կարող են իրենց ֆիզիկապես կամ զգացմունքայնորեն լիարժեք զգալ: Այսօր նրանց տրամադրության տակ են  վիրաբուժական ամենակատարյալ մեթոդաբանությունները , հետեւաբար կանայք ավելի մեծ ընտրություն ունեն  վիրահատության տեսակն ընտրելու հարցում: Բայց եթե կինը ծխում է՝ դա նկատելիորեն բարդացնում է թե բուն վիրահատությունը, թե դրանից հետո վերականգնվելու բուժակարգը:

Բանն այն է, ծխող մարդկանց մոտ վերքերն ավելի դանդաղորեն են լավանում, հատկապես եթե հիվանդներն անցնում են այնպիսի բուժակարգեր, որոնց ժամանակ պահանջվում է ձգել հյուսվածքը: Որոշ պլաստիկ վիրաբույժներ նույնիսկ հրաժարվում են վերականգնել հիվանդների կուրծքը, քանի դեռ նրանք չեն հրաժարվում ծխելուց, քանի որ բարդացումների ռիսկն այդ դեպքում չափազանց մեծ է:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վիրահատությունից առաջ ծխելուց հրաժարվելու  երեք պատճառ:

1. Ծխելը վատացնում է թոքերի ու սրտի աշխատանքը

Ծխելը բացասաբար է անդրադառնում ոչ միայն թոքերի, այլեւ սրտի աշխատանքի վրա ու ավելացնում է սրտանոթային համակարգի կողմից բարդությունները՝ ինչպես վիրահատության ընթացքում, այդպես էլ դրանից հետո: Օրինակ հետազոտողները պարզել են, որ վիրահատությունից հետո ծխողները 77 տոկոսով ավելի հաճախ են կաթված տանում, քան չծխողները:

2. Ծխելը բարդացնում է ցավազրկումը

Ծխողի թոքերը այնպես չեն արձագանքում անեսթեզիային, ինչպես չծխողի թոքերը: Բացի դրանից ծխողները ավելի հաճախ են ցավազրկման խնդիրներ ունենում, քան չծխողները:

3. Ծխելը խանգարում է վերքերի ապաքինմանը

Ծխելը զգալիորեն դանդաղեցնում է մարդու մարմնի հյուսվածքների առողջացմանը: Ծխողների մոտ զգալիորեն ավելի հաճախ է վիրահատություններից հետո վերքերի ինֆեկցիա նկատվում, նրանք ավելի ուշ են ապաքինվում,  ավելի շատ խնդիր է ունենում սպիների հետ, մաշկն էլ ապաքինումից հետո ավելի վատ տեսք է ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում