10 պատճառ ծխելը հենց հիմա թողնելու համար

14 փետրվարի, 2014  14:17

Դեռեւս բավականին դրդապատճառներ չունե՞ք ծխելը թողնելու համար: Ահա ծխելը հենց հիմա թողնելու 10 պաճառ՝

 Ծխելը բացասաբար է ազդում  տղամարդու սեռական առողջության վրա: Նիկոտինը նեղացնում եւ վատացնում է վերջույթների արյունամատակարարումը, ինչն ավելի մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել էռեկցիայի հետ խնդիրների եւ շագանակագեղձի բորբոքման: Համաձայնեք, քիչ տղամարդ կցանկանա առնչվել այսպիսի խդիրների հետ մինչեւ 40 տարեկանը: Նիկոտինը բացասաբար է ազդում նաեւ սերմի որակի եւ սպերմատոզոիդների շարժունակության վրա՝ դրանով իսկ նվազեցնելով երեխա ունենալու հավանականությունը: Կնոջ վերարտադրողական համակարգը նւյնպես տուժում է: Ծխող կնոջն ավելի դժվար է հղիանալ եւ առանց  բարդությունների անցկացնել հղիությունը։ Համաձայն արեւմտյան բժիշկների վիճակագրության, ծխող կնոջից ծնված երեխան, ծնվում է անհաս եւ/կամ  մահանում է կյանքի առաջին ամիսներին: Բացի դրանից, բժիշկների կարծիքով, ծխող չբեր կանանց թիվն երկու անգամ ավելի շատ է: Օրվա ընթացքում քանի՞ գլանակ եք դուք ծխում: Հայաստանում մեկ տուփ ծխախոտն արժե 350-ից 1000 դրամ:  Եթե դուք օրական մեկ տուփ եք ծխում, ապա մեկ ամսվա ընթացքում ծխախոտի վրա դուք ծախսում եք մոտ 10500-30000 դրամ: Դա տարեկան կազմում է 126000-360000 դրամ: Եթե դուք օրական երկու տուփ եք ծխում, ապա այս թիվը բազմապատկեք երկուսով: Այդ գումարով կարելի է ինչ-որ լավ տեխնիկա կամ շատ նոր  հագուստներ գնել կամ գնալ ինչ-որ տեղ հագստանալու: Նկատե՞լ եք, որ չծխող մարդիկ սովորաբար ավելի լավ տեսք ունեն:  Ծխոզղների մեծամասնությունն անառողջ, դեղնավուն մաշկի գույն ունի, փշրվող  ատամներ, անկենդան մազեր: Ընդ որում ծխողների մաշկն ավելի շուտ է կնճռոտվում եւ ծերանում:  Այս ամենը տեղի է ունենում  նիկոտինի ազդեցությամբ պայմանավորված արյան շրջանառության խանգարումների պատճառով:  Մինչդեռ այս բոլոր գործընթացները կարելի է դադարեցնել՝ հենց հիմա թողնելով ծխելը: Դուք սիրո՞ւմ եք ձեր երեխաներին: Այդ դեպքում չէր խանգարի նաեւ մտածել նրանց առողջության մասին:  Երեխայի օրգանիզմն ավելի թույլ է, քան հասուն մարդունը, եւ պասիվ ծխելը դժվար թե նրանց ավելի առողջ դարձնի: Չէ որ ծխողների երեխաներն ավելի շատ են հակված մրսածությունների եւ վարակային հիվանդությունների զարգացմանը: Կենդանիները նույնիսկ ավելի շատ են տառապում ծխից, քան մարդիկ:  Եթե դուք տանը կատու կամ շնիկ ունեք, տուփից ծխախոտ հանելիս, հիշեք, որ նիկոտինը տնային կենդանիների մոտ առաջացնում է քաղցկեղային հիվանդություններ, ընդ որում ավելի հաճախ եւ ավելի շուտ քան մարդկանց մոտ: Ծխելը բոլորովին էլ մոդայիկ չէ, իսկ մատների արանքի  ծխախոտն էլ մարդուն ավելի գեղեցիկ կամ սեքսուալ չի դարձնում:  Դեռ Չեխով է ժամանակին ասել, որ «ծխոխ կնոջը համբուրելը նույնն է, ինչ  համբուրել մոխրամանը»: Այսօր նույնիսկ ծխող տղամարդիկ ճիշտ նույն կերպ են մտածում՝ ծխախոտը կնոջն ավելի գրավիչ  եւ սեքսուալ չի դարձնում: Ծխող մարդկանց ընկալիչներն ավելի քիչ զգայուն են, քան չծխողներինը, քանի որ նրանց ավելի դժվար է զգալ  ծաղիկների կամ օծանելիքի բույրը, կամ վայելել լավ ուտելիքի  համը: Վատանում է նաեւ ծխողների տեսողությունը: Հենց որ դուք թողնեք ծխելը, սնունդն ավելի համեղ կդառնա, բույրն ավելի սուր, իսկ պատկերներն ավելի հստակ: Բոլորն արդեն վաղուց գիտեն, որ նիկոտինը թույն է, եւ որ նրա մի քանի կաթիլը կարող է ձի սպանել: Ամենայն  հավանականությամբ, այս մասին արդեն բազմիցս լսել եք:  Բայց հենց հիմա պատկերացրեք ուժեղ, ամուր ձի եւ հիշեք, թե ինչ կարող է նրա հետ անել նիկոտինը, որը դուք կանոնավոր կլանում եք: Թողնելով ծխելը, դուք ազատ մարդ կդառնաք, ով ստիպված չի լինի անընդհատ մտածել, թե ինչպես մի հատ ծխախոտ կպցնել, եւ ում ավելի հեշտ կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում