Քաղցրեղենն ու տորթերը միակ մթերքը չեն, որոնք կարող են փչացնել ձեր կազմվածքը: Շատ այլ մթերքներ էլ կան, որոնցից կարող եք ձեզ համար աննկատ գիրանալ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
Թղթե տուփերում հյութեր
Ի տարբերություն թարմ քամված հյութերի, տուփերում վաճառվողները լրացուցիչ շաքար են պարունակում, որն օգտագործվում է որպես կոնսերվանտ: Խանութից գնված խնձորի հյութի մեծ բաժակում մոտ 30 գրամ շաքար կա. դա ԱՀԿ-ի կողմից սահմանված օրական նորմայի կեսից ավելին է:
Ալկոհոլային խմիչքներ
Ալկոհոլային խմիչքներում հսկայական քանակությամբ շաքար եւ կալորիաներ են պարունակվում, սակայն շատերը նույնիսկ չեն կասկածում դրա մասին: Ընթրիքին երկու բաժակ օղին կամ մեկ բաժակ գինին կարող են նպաստել ավելորդ քաշ հավաքելուն:
Եգիպտացորենի փաթիլներ եւ մյուսլի
Եգիպտացորենի փաթիլների կամ մյուսլիի ընդամենը կես բաժակը մոտ 30 գրամ շաքար է պարունակում, մինչդեռ խորհուրդ է տրվում օրական 50 գրամից ավել չօգտագործել:
Յոգուրտներ եւ կաթնաշոռ
Առաջին հայացքից սա առողջ սնունդ է թվում, սակայն դրանցում կարող է առկա լինել ինչպես լակտոզա, այնպես էլ մեծ քանակությամբ շաքար: Օրինակ` խմելի մրգային յոգուրտի փոքրիկ շշում համարյա 6 գդալ շաքար կա: Իհարկե, նույնը չի կարելի ասել բնական կամ հունական մածունի մասին, որում ոչ շաքար կա, ոչ էլ համային հավելումներ:
Հաց
Ցանկացած պատրաստի հացում մեծ քանակությամբ շաքար կա: Նույնիսկ ամբողջական ցորենից պատրաստված հացի 100 գրամում 4 գրամ շաքար կա. այն օգտագործում են, որպեսզի զանգվածային սպառողին դուր գա հացի համը:
Երշիկ եւ ներբերշիկ
Վերամշակված մսամթերքը մեծ քանակությամբ ճարպեր է պարունակում, գենափոխված սոյա եւ նատրիումի գլուտամատ, ինչպես նաեւ շատ շաքար` մեկ կիլոգրամում միջինը 20 թեյի գդալ:
Սուրճ 3-ը 1-ում
Նման սուրճն այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ. նման ըմպելիքի մի փաթեթիկը ջրում բացելու դեպքում ստացված հեղուկը 70 կիլոկալորիա է պարունակում եւ 10 գրամ շաքար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում