Նույն սննդակարգերը տարբեր կերպ են ազդում մարդկանց վրա

21 նոյեմբերի, 2015  19:59

Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի դիետոլոգները պարզել են, թե որն է դրա պատճառը:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:

Հետազոտության համաձայն, մարդիկ, իրենց աղիքային միկրոֆլորայից կախված, տարբեր կերպ են մարսում սնունդը:  Այն մթերքները, որոնք չեն ազդում մի մարդու արյան մեջ շաքարի մակարդակի վրա, կարող են մեկ ուրիշ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ ավելացման հանգեցնել:  Դա իմանալով` դիետոլոգները նկատելի առաջընթաց են արձանագրել յուրաքանչյուրի համար ճիշտ սննդակարգ մշակելու հարցում: 

Վեյցմանի ինստիտուտի հետազոտողները փորձարկում են իրականացրել, որին տարբեր քաշ ունեցող   800 մարդ է մասնակցել: Փորձարկվողներին միանման սնունդ են առաջարկել, որպեսզի հետեւեն, թե նրանցից յուրաքանչյուրի օրգանիզմն ինչպես է արձագանքում նույն մթերքին: Մասնակիցները հատուկ բջջային հավելվածում պիտի նշեին, թե իրենց ամենօրյա կյանքում ինչ սնունդ են ընդունում: 

Նշանակալի է, որ ամբողջ կյանքի ընթացքում ավելորդ քաշի դեմ պայքարող մի կնոջ մոտ կանոնավոր կերպով լոլիկ ուտելու  պատճառով կտրուկ բարձրացրել էր արյան մեջ շաքարի մակարդակը: Դա զարմանալի է, որովհետեւ լոլիկը, որպես կանոն, այն մթերքների թվին է պատկանում, որոնք չեն ազդում արյան մեջ գլյուկոզայի պարունակությանը: 

Անցկացված փորձարկումն ապացուցում է, որ նույն մթերքները չեն կարող նույն օգտակարությունն ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում