Նիհարել հնարավոր է… կուշտ ուտելով

29 նոյեմբերի, 2015  11:49

Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար անհրաժեշտ է լավ սնվել, բայց` օրը երկու անգամ, պնդում են Հայկական շաքարախտային ասոցիացիայի մասնագետները: 

Չնայած ընդունված պնդմանը, թե փոքր չափաքանակներով սնվելն օգնում է սլացիկ դառնալ, այս հետազոտության հեղինակները պնդում են, որ տվյալ մեթոդը ամենաօպտիմալը չէ  ախորժակը վերահսկելու համար, իսկ երբեմն նույնիսկ քաշի ավելացման է հանգեցնում:  Նրանց փորձարկմանը մասնակցել են երկրորդ տեսակի շաքարախտով կամավորներ, իսկ որոշ ժամանակ անց նկատվել է, որ երկանգամյա եղանակով սնվողները ավելի ինտենսիվ կերպով էին քաշը կորցնում, քան կալորիաների նույն քանակությունը  6 անգամ ընդունելու դեպքում:

54 մարդու մասնակցությամբ փորձարկումը երկու մասի է բաժանվել. առաջինի ժամանակ մարդիկ 12 շաբաթ շարունակ սնվել են օրը երկու անգամ  (առավոտյան եւ ցերեկը), իսկ երկրորդի ժամանակ` օրը վեց անգամ: Ընդ որում կալորիաների ընդհանուր քանակը երկու դեպքում էլ նույնն է եղել: Փորձարկվողների մարմնի զանգվածի միջին ինդեքսը հետազոտությունից առաջ եղել է  32,6, ինչը ճարպակալման ակնհայտ նշան է համարվում: 

Արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ լավ, բայց երկու անգամ սնվելը մարդկանց օգնում էր ավելի շատ քաշ կորցնել:  «Երկու դեպքում էր փորձարկման մասնակիցները նիհարում էին, բայց   առաջին դեպքում նրանք կորցրել էին ՄԶԻ-ի  1,23-ը, իսկ երկրորդի դեպքում`  0,82-ը», - տեղեկացրել են հեղինակները:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ բազմանգամյա, փոքր մասնաբաժիններով սնվելը մարդու մոտ անընդհատ ուտելու`  սառնարանի դուռը հաճախ բացելու եւ ընթացքում մի բան ուտելու սովորույթ է ձեւավորում: Նման սովորույթները շատ բացասաբար են ազդում նիհարելու գործընթացի վրա, կարծում են նրանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում