Ինչ է պետք անել մինչեւ 100 տարեկան ապրելու համար. 5 պարզ խորհուրդ

19 դեկտեմբերի, 2015  11:59

Ի՞նչ եւ ինչպե՞ս պետք է անի մարդը մինչեւ 100 տարեկան ապրելու համար: Այս առթիվ իրենց նկատառումներն է հայտնել ԱՄՆ գիտնականները, որոնք վերջին 20 տարիներին հետազոտել են 100 եւ ավելի տարեկան մարդկանց օրգանիզմի աշխատանքի յուրահատկությունները:

1. Կարողացեք հաղթահարել սթրեսը

Գիտնականները հայտնաբերել են, որ երկարակյացները սթրեսը հաղթահարելու բացառիկ ունակություն ունեն: Նրանք դա շատ ավելի լավ են անում, քան մարդկանց մեծ մասը

2. Առողջ քաշ պահպանեք

Ավելորդ քաշը խոչընդոտում է երկարակեցությանը, հավաստիացնում են գիտնականները: Նրանք ուշադրություն են դարձրել, որ 100-ն անց գրեթե բոլոր տղամարդիկ նիհար են:

3. Հրաժարվեք ծխելուց

Որպես կանոն, 100-ն անց մարդիկ չեն ծխում ու երբեք չեն ծխել եւ ոգելից խմիչքն էլ շատ չափավոր են գործածել: Ծխելուց հրաժարվելը համարվում է երկարակեցության հիմնական բանալիներից մեկը:

4. Պահպանեք սթափ դատելու կարողությունը

Հակառակ տարածված տեսակետին, 100-ն անց մարդկանց մոտ սովորաբար մտավոր ունակությունների զգալի կորուստ չի նկատվում: Որոշ երկարակյացների մոտ մտքերի արագությունն առհասարակ չի փոխվում, իսկ մյուս մտավոր ունակություններն էլ՝ չեն վատանում: Գուցե ընդամենը հոդաբաշխական փոփոխությունների հետեւանքով՝ ոմանք սկսում են ավելի դանդաղ խոսել:

5. Երեխաներ ունեցեք

Կանայք, որոնք երեխա են ունենում նաեւ 40 տարեկանից հետո, քառակի հաճախ են ապրում մինչեւ 100 տարեկան: Գիտնականների կարծիքով այդքան ուշ տարիքում երեխա ունենալը դանդաղեցնում է տարիքային բնորոշ փոփոխությունները: Իսկ դա երկարակեցությանը նպաստող գործոններից մեկն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում