Հինգ հետաքրքիր փաստ պահպանակների մասին

9 հունվարի, 2016  21:57

Պահպանակներն արդեն երկար տարիներ է մեր կյանքի անբաժանելի մասն է համարվում՝ հենց դրանց շնորհիվ է միլիոնավոր մարդկանց հաջողվում խուսափել անցանկալի հղիությունից ու սեռական ճանապարհով փոխանցվող բազմաթիվ հիվանդություններից: Բայց արդյո՞ք մենք շատ բան գիտենք պահպանակների մասին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր ու ոչ այնքան հայտնի փաստ պահպանակների մասին:

1. Պահպանակները շատ ավելի հին են, քան կարող եք պատկերացնել

Մինչեւ մեր օրերը պահպանված ամենահին պահպանակը, որը պատրաստված էր խոզի աղիքից ու մոտավորապես 1640 թվականով էր թվագրված, հայտնաբերվել է Լունդայում (Շվեդիա): Դա բազմակի գործածման պահպանակ էր, որին կցված էր նաեւ գործածման գրավոր ինստրուկցիա լատիներենով: Մասնավորապես ինստրուկցիայում խորհուրդ էր տրվում հիվանդություններից խուսափելու համար պահպանակը լվանալ տաք կաթի մեջ:

Ֆրանսիայի քարանձավներից մեկում նույնպես հայտնաբերվել էր մի պատրաստվածք, որը պահպանակի էր նման: Մասնագետների գնահատականով այն մոտավորապես 12 000-15 000 տարեկան է:

2. Անցյալում պահպանակները այլ նյութերից էին պատրաստվում

Պահպանակները ոչ միշտ են լատեքսից պատրաստել: ժամանակակից մարդիկ կզարմանային իմանալով, թե ինչերից էին դրանք պատրաստվում անցյալում: Օրինակ պահպանակները պատրաստվում էին կենդանինեի աղիներից, վուշից, մետաքսից ու կաշվից:

Տարբեր երկրներում պահպանակներ պատրաստելու տարբեր ավանդույթներ կան: Հռոմեական կայսրությունում օրինակ օգտագործում էին այծի միզապարկն ու լեղապարկը, իսկ Ճապոնիայում՝ կրիայի կաշին ու պատյանը: Վուշը Հին Եգիպտոսում օգտագործել են դեռ մեր թվարկության 150 թ.: Ասում են, որ Կազանովան՝ 19-րդ դարի նշանավոր կնամեծարը, նույնպես վուշից պատրաստված պահպանակներ էր օգտագործում:

Լատեքսը, որից պատրաստում են ժամանակակից պահպանակները, 1920 թ. է ստեղծվել: Առաջին եվրոպական ընկերությունը, որը 1932 թ. սկսել է լատեքսային պահպանակներ վաճառել, London Rubber Company-ն էր:

3. Պահպանակները կարելի է նաեւ այլ նպատակներով օգտագործել

Լատեքսից պատրաստված ժամանակակից պահպանակը կարող է 5 լիտր հեղուկ տեղավորել: Գյուղերի բնակիչները հաճախ են պահպանակները գործածոմ որպես ջրի միանգամյա գործածման կոնտեյներներ:

Որոշ զինվորականներ պահպանակները գործածում են զենքը ջրի թափանցումից պաշտպանելու համար: Պահպանակը կարելի է գործածել նաեւ հրդեհը մարելու ու առաջին օգնություն տրամադրելու նպատակով: Որսորդության ժամանակ պահպանակները կարելի է նաեւ օգտագործել որպես պարսատիկի ձգան մանր թռչուններ որսալու համար:

Ճանապարհաշինական կապալառուները պահպանակները խառնում էին բետոնի ու խեժի հետ՝ ստեղծելով ճաքերի նկատմամբ դիմացկուն եւ հարթ մակերեսով ճանապարհներ: Շինարարները պահպանակները շարում էին շենքի հիմնատակի երկայնքով՝ ջրի ներթափանցումը կանխելու համար, իսկ ջուլհակները դրանք օգտագործում էին կտորային հաստոցները յուղելու ու փայլեցնելու համար:

4. Անցյալում պահպանակներ գտնելը շատ բարդ էր

Այսօր պահպանակներ կարելի է գնել ցանկացած դեղատնից ու սուպերմարկետների մեծ մասից: Սակայն ոչ միշտ էր այդպես՝ անցյալում պահպանակներ գտնելը շատ բարդ էր:

Միացյալ նահանգներում, օրինակ, պահպանակները առաջին անգամ ավտոմատներում վաճառվել են 1928 թ., իսկ մինչ այդ դրանք կարելի էր գնել միայն բժշկի դեղատոմսով, որը ստանալն այդքան էլ հեշտ չէր:

5. Անցյալում պահպանակները բազմակի գործածման համար էին

1600 ականներին շատ երկրներում արդեն կային պահպանակներ, որոնք պատրաստված էին կենդանիների աղիներից ու հասանելի էին լայն հասարակայնությանը: Բայց քանի որ դրանք շատ թանկարժեք էին, դրանք գործածում էին ոչ թե մեկ այլ բազմաթիվ անգամներ: Մինչեւ 19-րդ դարը Միացյալ նահանգներում մեկ պահպանակն ավելի թանկ էր, քան մարմնավաճառի մեկ ամսվա ծառայություններից օգտվելը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի հասարակաց տներում աշխատող կանանցից շատերը պատմում էին այն մասին,ո ր ամենաստորացուցիչ աշխատանքը «աշխատանքային օրվանից հետո պահպանակներ մաքրելն էր»:

1843 թ. Թոմաս Հենկոկը Անգլիայում պատենտավորեց կաուչուկի վուլկանիզացիան, իսկ 1844 թ. Չառլզ Գուդիերն այդ նույնն արեց Ամերիկայում: Դա հեղափոխություն էր արդյունաբերության մեջ, որը ճանապարհ բացեց էժանագին պահպանակների արագ ու զանգվածային արտադրության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում