Մարդու օրգանիզմում շաքարից «ներքին պաշտպանություն» են հայտնաբերել

13 հունվարի, 2016  23:48

Բժիշկները դատապարտում են մեծ քանակությամբ շաքար օգտագործելը, որովհետեւ դա կապված է զգալի պոտենցիալ վնասի հետ, որ շաքարը կարող է հասցնել մարդու առողջությանը: Սակայն կանադացի մասնագետների նոր հետազոտությունը կարող է խարխլել հնարավորինս քիչ շաքար պարունակող սննդամթերք օգտագործելու անհրաժեշտության տեսությունը: 

Ընդունված է համարել, որ քաղցրեղենով տարված լինելն անքակտելիորեն կապված է ավելորդ քաշ հավաքելու հետ: Սակայն Մոնռեալի համալսարանի աշխատակիցները մի ֆերմենտ են հայտնաբերել, որը մարդու օրգանիզմից շաքարը հանելու կարողություն է դրսեւորել` դրանով իսկ կանխելով դրա պահպանումը ճարպի տեսքով: 

Նոր հետազոտության հեղինակների խոսքով, քաղցրեղենի առատությունը վնասակար է նրանով, որ դրա ազդեցությամբ բջիջները քիմիական նյութ են արտադրում  (գլիցերին-3-ֆոսֆատ), որն ի վիճակի է վնասել ներքին օրգանները:  Բայց նման կրիտիկական հանգամանքներում մարդկային օրգանիզմը կարող է իրեն ապահովագրել, որովհետեւ օժտված է   «դետոքսիկացիայի ծրագրով», որը գործի է դրվում այն դեպքում, երբ նրանում շաքարի չափազանց մեծ քանակություն ե հավաքվում: 

 Մասնավորապես, օրգանիզմը կարող է ակտիվացնել  G3PP ֆերմենտը, որը պաշտպանիչ միջոցի դեր է խաղում շաքարի գերավելցուկի դեպքում: Տվյալ ֆերմենտն ի վիճակի է նվազեցնել թունային միացության մակարդակը` դրանով  ենթաստամոքսային գեղձը եւ տարբեր օրգանները փրկելով գլյուլկոզայի բարձր մակարդակների վնասակար ազդեցությունից: 

Կանադացի մասնագետների բացահայտումը կարող է շաքարախտի եւ ճարպակալման բուժման գործում լայն հեռանկար բացել: Մասնավորապես շաքարախտով հիվանդները, որոնց օրգանիզմը դուրս է հանում շաքարը, կարող են այդ խանգարման նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոց ստանալ` դադարել տառապել մեղքի զգացումից սիրելի քաղցրեղենն ուտելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում