Ընդամենը 6 կարճ հարցից կազմված առցանց թեստը կարող է մատնանշել ձեզ մոտ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների առկայությունը: Johns Hopkins University-ի մասնագետների մշակած թեստը https://iwtk-app.iwantthekit.org/quiz, հաշվարկում է մարդու պահվածքից կախված վարակի ռիսկը:
«Նման գործիքը չի կարող ճշգրտորեն կանխատեսել ամեն դեպքը, բայց կարծում ենք, որ կարող է օգնել արագ որոշել հիվանդի մոտ սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունների առկայության ռիսկը», - նշել է վարակիչ հիվանդությունների մասնագետ բժիշկ Շառլոտտա Հայդոսը:
Ահա այն 6 հարցը, որոնց անհրաժեշտ է պատասխանել.
1. Դուք 25 տարեկան եք կամ ավելի փոքր:
2. Վերջին 90 օրվա ընթացքում դուք մե՞կ սեռական զուգընկեր եք ունեցել, թե՞ մի քանի:
3. Տվյալ պահին դուք մեկից ավելի՞ զուգընկեր ունեք:
4. Անցյալում ստիպված եղե՞լ եք բախվել սեռական վարակների հետ:
5. Քանի՞ սեռական զուգընկեր եք ունեցել վերջին 90 օրվա ընթացքում:
6. Սեքսի ընթացքում պահպանակ օգտագործե՞լ եք:
Կախված այս հարցերին պատասխաններից, թեստը ձեր ռիսկերը գնահատում է զրոյից մինչեւ 10, որտեղ 10-ն ամենաբարձր ռիսկն է:
Մասնագետները 20-24 տարեկան 830 կնոջ եւ 550 տղամարդու առաջարկել են անցնել այդ թեստը, իսկ հետո սեռական վարակների անալիզ անել, մասնավորապես` քլամիդիոզի, սուսանակի եւ տրիխոմոնիազի (այդ վարակները հնարավոր է ախտորոշել քսուքի միջոցով , իսկ այլ վարակների մեծամասնության համար արյան անալիզ է անհրաժեշտ, այդ պատճառով գիտնականներն ընտրել են այդ երեք վարակը):
Կանանց 14 տոկոսի եւ տղամարդկանց 7 տոկոսի մոտ գիտնականներն առնվազն մեկ վարակ են հայտնաբերել:
Գիտնականների խոսքով, առցանց թեստը բավականին ճիշտ որոշել է կանանց մոտ ՍԵՓՀ-ի առկայությունը, բայց տղամարդկանց մոտ ճշգրտությունն ավելի փոքր էր:
Այդ հետազոտության մասին պատմվում է գիտական Sexually Transmitted Infections ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում