Օբամայի վարչակազմը կոնգրեսից 1,8 մլրդ դոլար է խնդրել Զիկայի դեմ պայքարելու համար

8 փետրվարի, 2016  17:40

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կոնգրեսին է դիմել Զիկա վիրուսի դեմ պայքարի նպատակով ավելի քան 1,8 մլրդ դոլար հատկացնելու խնդրանքով, տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը:  

Հիշեցնենք, որ Դալլաս նահանգում սեռական շփման միջոցով վարակման դեպք է գրանցվել: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները հայտնել են տվյալ վարակման ճշգրիտ պատճառների հետազոտության մասին: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆլորիդայի նահանգի չորս օկրուգներում Զիկա վիրուսի պատճառով ԱԴ է մտցվել: Նշվում է, որ Ֆլորիդայում հաստատվել է Զիկա վիրուսով հիվանդացման ինը դեպք: Բժիշկների կարծիքով, վարակումը տեղի է ունեցել նրանց` այլ երկրներ այցելության ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում