Ազդրի` ալերգիա չառաջացնող նոր իմպլանտը կարող է օգնության հասնել հոդացավից տառապող մարդկանց, որոնք չեն կարող օգտագործել դրա ավանդական մետաղական տարատեսակները: Այսպիսին են սարքի կլինիկական հետազոտությունների արդյունքները:
Ազդրի նոր իմպլանտը պատրաստված է նույն ամուր պլաստիկից, որը կիրառվում է մեծ հզորությամբ էլեկտրական հաղորդալարերի արտադրության մեջ: Այն կօգտագործվի ազդրի վիրահատություններում, որոնց ընթացքում հոդացավից վնասված ոսկորը «կկնքեն», ոչ թե ամբողջությամբ կհեռացնեն:
Այդ պրոցեդուրան, որը կոչվում է կոնքազդրային հոդի մակերեսային Polymotion պրոթեզավորում, երեք միլիմետրանոց գավաթ է օգտագործում, որը պատրաստված է լայնակիորեն կապված պոլիէթիլեն կոչվող նյութից եւ պլաստիկի հնարավոր ամենաամուր տեսակներից է: Նոր պրոցեդուրան մշակվել է Բիրմինգեմի BMI Edgbaston հիվանդանոցում, վիրաբույժ օրթոպեդ Դերեք Մակմիննի ղեկավարությամբ:
Նա բացատրել է , որ ազդրի ավանդական մետաղական պրոթեզները կոբալտա-քրոմային համաձուլվածքներ են օգտագործում: Որոշ մարդկանց մոտ մետաղի հանդեպ բավականին ուժեղ ալերգիկ հակազդեցություններ են առաջանում, որի դեպքում հնարավոր է շրջակա մկանների մեռուկացում եւ հիվանդի մշտական հաշմանդամություն:
Նոր տեխնոլոգիայի եւս մեկ առավելություն է հեռացվող ոսկրի ավելի փոքր մակերեսը` ի տարբերություն կոնքազդրային հոդի ավանդական վիրահատության, որի ժամանակ հեռացվում է ազդրային ոսկրի գլուխը, որի տեղում մետաղական իմպլանտ է տեղադրվում: Նոր վիրահատությունն ավելի կօգնի կանանց, ոչ միայն այն պատճառով, որ նրանք ավելի հաճախ են տառապում մետաղի հանդեպ ալերգիայից, այլեւ նրա համար, որ նրանց մոտ ավելի հաճախակի է կոնքազդրային հոդի տեղաշարժում արձանագրվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր