Գերմանացի գիտնականները առաջին անգամ են սրտի ՄՌՏ արել 7Տ տոմոգրաֆի օգնությամբ

12 փետրվարի, 2016  10:42

Charité-Universitätsmedizin Berlin համալսարանի եւ Max Delbrück Center կենտրոնի գերմանացի գիտնականները առաջին անգամ սրտաբանական հետազոտությունների համար 7Տ-ՄՌՏ են օգտագործել:

Կարդիովասկուլյար մագնիսռեզոնանսային տոմոգրաֆիան արդեն դառնում է հիմնական մեթոդաբանություններից մեկը, որը կիրառվում է սրտաբանության մեջ՝ ինֆարկտների ախտորոշման համար: Այս պահին սրտաբանները օգտագործում են 1.5 ու 3 Տեսլա հզորության տոմոգրաֆներ: 7Տ տոմոգրաֆը թույլ է տալիս ախտորոշիչ բարձր ճշգրտություն ապահովել ու հյուսվածքները դիտել լավ թողունակությամբ: Ամբողջ աշխարհում միայն հինգ բժշկական կենտրոններում է այսօր կատարվում սրտի 7Տ ՄՌՏ:

Ջանեթ Շուլց Մենգերը ու նրա գործընկերները հետազոտություն են արել, որին մասնակցել են հիպերտրոֆիկ կարդիոմիոապատիայով 13 հիվանդներ: Նրանք բոլորը անցել են թե այս հետազոտությունը, թե բուժակարգ: Որպես հսկիչ խումբ փորձին մասնակցել են նաեւ առողջ մարդիկ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 7Տ ՄՌՏ-ն իրոք թույլ է տալիս հետազոտությունն անել բարձր ճշգրտությամբ ու կառուցվածքային փոփոխություններ հայտնաբերել նույնիսկ փորոքի պատերի հաստացման մասերում: Ավելին՝ նրանց հաջողվել է տեսնել այնպիսի շեղումներ, որոնք առաջ կլինիկական պրակտիկայում հնարավոր չէր վիզուալիզացնել:

Գիտնականները վստահ են, որ 7Տ ՄՌՏ զարգացումը շատ բան կտա սրտաբաններին ու կօգնի արդյունավետորեն ախտորոշել հիվանդությունները ու վիզուալիզացնել սրտի աշխատանքի ու կառուցվածքի այնպիսի շեղումներ, որոնց մասին առաջ հնարավոր էր միայն կռահել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում