• Latest news

Գիտնականներն օգտագործել են պացիենտների առողջության գործոնները երիկամների ֆունկցիայի վերականգնման կանխատեսման համար

22 մայիսի, 2024  08:38

Ցինցինատիի համալսարանի Բժշկական քոլեջի հետազոտողները ստեղծել են գնահատման մոդել, որն օգտագործում է առողջության ցուցանիշները երիկամների սուր ախտահարման (ԵՍԱ)  պատճառով երիկամային անբավարարությամբ տառապող պացիենտների ապաքինման ճիշտ ախտորոշման համար։ ԵՍԱ-ն առաջանում է, երբ երիկամները դադարում են աշխատել սովորականի պես, եւ կարող է տատանվել երիկամների ֆուկցիայի աննշան կորստից մինչեւ լիակատար անբավարարության սահմաններում։

Երիկամների սուր ախտահարումը երիկամային անբավարարության տերմինալ փուլի (ԵԱՏՓ) հիմնական պատճառն է։ ԵԱՏՓ ունեցող պացիենտների մոտ մեկ երրորդի մոտ երիկամների ֆունկցիան վերականգնվում է։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Clinical Kidney Journal ամսագրում, դրանք կանխատեսում են երիկամների ֆունկցիայի վերականգնում 90 օրվա  ընթացքում եւ դիալիզն սկսելուց 12 ամիս հետո։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 22 922 պացիենտների բուժման արդյունքները 2005-2014թթ. ընթացքում, երիկամային տվյալների ամերիկյան համակարգից, որպեսզի կանխատեսումներ արվեն։

Հետազոտության առաջատար հեղինակ Սիլվի Շահը Կալիֆոռնիայի համալսարանից բացատրում է, որ հետազոտողներն ուսումնասիրել են մի քանի ուղղություններ, որոնք օգտագործվել են լոգիստիկ ռեգրեսիայի մոդելներում՝ ուսումնասիրելու համար պացիենտի առողջական վիճակը տարբեր գործոնների ազդեցությունից, եւ հայտնաբերել, որ ԵՍԱ պատճառով երիկամային անբավարարություն ունեցող պացիենտների 24 եւ 34 տոկոսի մոտ երիկամների ֆունկցիան վերականգնվել է 90 օր եւ 12 ամիս հետո։

Ռեգրեսիվ մոդելում օգտագործվում են նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսին են տարիքը, ցեղը կամ էթնիկ պատկանելությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, սրտային անբավարարությունը, քաղցկեղը, անդամահատումը, ֆունկցիոնալ կարգավիճակը, հեմոգլոբինի մակարդակը եւ նախորդող նեֆրոլոգիական օգնությունը։

Շահը նշել է, որ ավելի երիտասարդներն ավելի շատ միավորներ են ստացել կանխատեսման իր մոդելում, քանի որ տարեց հասակը նույնպես ասոցիացվում է վերականգնման ավելի ցածր հավանականության հետ։

Սքորինգային մոդելը ստեղծվել է այն բանի համար, որպեսզի օգնեն անձնակազմին, որը կլինիկական օգնություն է ցուցաբերում դիալիզի ժամանակ, արագ տեսակավորել պացիենտներին այն բնութագրերի հիման վրա, որոնք հեշտ է գտնել նրանց հիվանդության պատմության մեջ, բացատրել է հետազոտության ավագ հեղինակ, Մեծ Բրիտանիայի Բելֆասթի Թագավորական համալսարանի պրոֆեսոր Չարուհաս Թակարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել