• Latest news

Տապակած միսը կարող է մեծացնել Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկը

26 փետրվարի, 2014  22:57

Որոշ բնական մթերքներում պարունակվող նյութերը կապված են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք թուլամտությունն է եւ Ալցհեյմերի հիվանդությունը, վկայում է նոր հետազոտությունը։

Հետազոտության շրջանակներում, որի արդյունքները հրապարակված են PNAS ամսագրում, գիտնականները 9 ամիս հետեւել են 90 տարեց մարդու, որպեսզի իմանան, թե ինչպես են նրանց մտավոր ունակությունները կախված այդ բնական մթերքներից կամ օրգանիզմում կուտակվող «գլիկոզացման վերջնական արդյունքից» (ԳՎԱ): Հետազոտողները եզրակացրել են, որ ԳՎՄ-ն կապված է  ավելի մեծ տարիքում թուլամտության առաջացման հետ:

«Այն մարդիկ, որոնց արյան մեջ ԳՎԱ-ի մակարդակը շատ բարձր է (որոնք սնվել են ԳՎԱ-ի մեծ պարունակությամբ սննդով), հետագայում ճանաչողական խնդիրներ են ունեցել»,- ասում է Մաունթ Սինայի  հիվանդանոցի գերիատրիայի պրոֆեսոր բժիշկ Հելլեն Վլասսարան:

Հետազոտողները կարծում են, որ արյան մեջ ԳՎԱ-ի բարձր մակարդակն արգելափակում է ֆերմենտը, որն օրգանիզմում վերահսկում է ուղեղի, իմունային համակարգի եւ հորմոնների գործունեության հետ կապված շատ գործառույթներ: Այդ ֆերմենտը կոչվում է SIRT1: Մտավոր եւ մետաբոլիկ հիվանդություններով տառապող մարդկանց դեպքում այն սովորաբար շատ ցածր է (թուլամտություն, դիաբետ եւ այլն):

Ի տարբերություն այլ վնասակար մթերքների՝ ԳՎԱ-ն ձեւավորվում է  բնական նյութերից՝ շաքարների միացությունից սպիտակուցների, յուղի կամ նուկլեինային թթուների հետ:

ԳՎԱ-ի բարձր պարունակությամբ մթերքները արեւմտյան խոհանոցի բնորոշ ուտեստներն են՝ միս, յուղոտ եւ քաղցր ճաշատեսակներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll