• Latest news

Սննդային պլաստմասսան մեծացնում է կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը

6 ապրիլի, 2016  21:58

Սննդային պլաստմասսայի կազմի մեջ մտնող քիմիական նյութերը կարող  են ազդել կաթնագեղձերի վրա դեռեւս ներարգանդային զարգացման փուլում եւ մեծացնել ապագայում կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Այդ մասին հայտնում են Տաֆտսի համալսարանի գիտնականները (Բոստոն, ԱՄՆ):

Բիսֆենոլ А (BPA) բավականին տարածված միացությունը, որը պարունակվում է սննդի տարաներում, ջրի շշերում եւ սննդային պլաստմասսայի այլ առարկաներում, լավ հայտնի է էնդոկրին համակարգի վրա իր ավերիչ ազդեցությամբ: Սննդի մեջ հայտնվելով` այս քիմիական նյութը կարող է մի շարք առողջական խնդիրներ ստեղծել: Պարզվել է, որ այս նյութը կարող է նույնիսկ անցնել ընկերքի միջով` ազդելով երեխայի ներարգանդային զարգացման վրա:

«Մոր արգանդում սաղմի վրա ազդելով` BPA-ի նման էնդոկրին ավերիչները կարող են կանանց շրջանում կրծքի քաղցկեղով հիվանդացման ավելացման համար պատասխանատու հիմնական գործոնը լինել», - ասել է առաջատար հետազոտող Լյուսիա Սպերոնին:

Կենդանիների վրա հետազոտությունները ցույց են տվել, որ  BPA-ի նույնիսկ փոքրիկ քանակությունը ավերիչ ազդեցություն է ունենում մկան սաղմերի կաթնագեղձերի զարգացման վրա: Դրանում համոզվելու համար գիտնականների խումբը մկների  14 օրական սաղմերից կաթնագեղձի նմուշներ է վերցրել: Հետո հյուսվածքները հինգ օր շարունակ աճեցվել են լաբորատոր պայմաններում: Դա թույլ է տվել ռեալ ժամանակային ռեժիմում հետեւել դրանց զարգացմանը: Պարզվել է, որ BPA-ն սաղմերի մոտ կաթնագեղձի աճ է խթանել: Իսկ նման փոփոխությունները, ինչպես հայտնի է, անհետ չեն անցնում:

Այժմ հետազոտողները մտադիր են հորմոնային առումով ակտիվ քիմիական այլ նյութեր ստուգել, որոնք տեսականորեն կարող են մեծացնել կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկը:

«Այժմ մենք հնարավորություն ունենք ստուգելու էնդոկրին համակարգն ավերող տարբեր նյութերի ազդեցությունը: Միաժամանակ կարող ենք պարզել քիմիական միացության թույլատրելի չափաբաժինը եւ արդյունքները ստանալ մեկ շաբաթից էլ փոքր ժամանակահատվածում», - հավելել է Սպերոնին:

Այս հետազոտությունը ներկայացվել է Բոստոնում Էնդոկրինոլոգների ընկերակցության   98-րդ հավաքին (ԱՄՆ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել