• Latest news

Պարբերական հիվանդությունը եւ Ցեղասպանությունը փոխկապակցվա՞ծ են

22 ապրիլի, 2016  15:04

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության եւ պարբերական հիվանդության ի հայտ գալու միջեւ ուղղակի կապ կա, կարծում է հոգեթերապեւտ, «Նարեկաբուժության» մասնագետ Արմեն Ներսիսյանը:

Նրա խոսքով, ցանկացած ուժեղ սթրես ազդում է ոչ միայն մարդու հոգեբանության վրա, այլեւ ֆիզիկական առողջության: Իսկ Ցեղասպանությունն ուժեղագույն սթրես է, որը չէր կարող անհետ անցնել: Պատահական չէ, որ Ցեղասպանությունից հետո հայերի շրջանում տարօրինակ, նախկինում չնկարագրված հիվանդություն առաջացավ, որն արտահայտվում է ուժեղ, պարբերաբար կրկնվող ցավերով, ջերմաստիճանի բարձրացմամբ եւ այլ ախտանիշներով: Հետագայում այդ ցավը պարբերական հիվանդություն են կոչել, որն այսօր հայտնի է նաեւ որպես երեւանյան: 

Հոգեթերապեւտի խոսքով, սթրեսի էությունը եւ առողջության վրա դրա ազդեցությունն առայժմ քիչ են ուսումնասիրված, բայց չի բացառվում, որ սթրեսն իրոք կարող է ազդել մարդու գեների վրա եւ դրանցում այնպիսի մուտացիաներ առաջացնել, որոնք իրենց հերթին տարբեր հիվանդությունների զարգացման են հանգեցնում, այս դեպքում` պարբերական հիվանդության, որը մասնագետը հոգեսոմատիկ է կոչում: Հետաքրքիր է, որ բոլոր ժողովուրդները, որոնց շրջանում այս հիվանդությունը տարածված է, եւս զանգվածային ջարդի են ենթարկվել: 

Արմեն Ներսիսյանի խոսքով, պատահական չէ, որ պարբերական հիվանդությունից տառապող մարդկանց մոտ նոպաները սկսվում են հոգեկան ախտանիշներից. նոպայից մի քանի օր առաջ վատանում է տրամադրությունը, վախեր, տագնապալի վիճակ է առաջանում, ախորժակի խանգարումներ, հետո այդ ախտանիշներն անցնում են ֆիզիկական մակարդակի, եւ մարդը սկսում է ֆիզիկական ցավ զգալ: Եվ պատահական չէ, որ պրոֆեսոր Այվազյանը, որը հայկական դպրոցի հիմնադիրն է, գրում էր, որ այս հիվանդության արմատները եւ բուժումն անհրաժեշտ է փնտրել մարդու հոգեկան աշխարհում, ոչ թե ֆիզիկական մակարդակում, նշել է Արմեն Ներսիսյանը: 

Հոգեթերապեւտի խոսքով, հետաքրքիր է նաեւ այն, որ պարբերական հիվանդության նոպաները հաճախ ի հայտ են գալիս սթրեսից հետո. երեխայի մոտ հիվանդությունը կարող է սկսել դրսեւորվել, օրինակ, հորից բաժանումից հետո կամ վիրահատությունից հետո: Ավելին, ամեն տարի ապրիլի 22-24-ին պարբերական հիվանդությամբ մարդկանց մոտ նոպաների հաճախությունն աճում է, եւ դա եւս հետաքրքիր փաստ է, որն արժանի է ուշադրության:  

«Այս հիվանդությունն իր մեջ կրում է ամբողջ դեպրեսիան, չարտահայտված տխրությունը եւ սուգը: Այդ ամենը ֆիզիկական դրսեւորում է ստանում եւ ցավ է պատճառում մարդուն», - ասել է Արմեն Ներսիսյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը կօգնի՞ թեթեւացնել պարբերական հիվանդությամբ մարդկանց վիճակը:  Առայժմ բարդ է այդ հարցին պատասխանելը, բայց ամեն դեպքում հիվանդները վստահ են, որ Ցեղասպանության ճանաչումից հետո իրենց ավելի լավ կզգան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել